Հինգշաբթի Ստամբուլից 250 կմ դեպի արեւելք գտնվող Բոլու քաղաքում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են թուրք սեյսմոլոգները։
Քանդիլլի աստղադիտարանի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են ժամը 13.55-ին, որին հաջորդել է առնվազն երկու հետցնցում։
Օջախը գտնվել է մոտ 10 կիլոմետր խորության վրա՝ Բոլուի արվարձանում՝ Կիզիլագիլում:
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։