f

Անկախ

Սլավիկ Գալստյան․ «Հաղթանակը վստահություն հաղորդեց»


Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի հուշամրցաշարում  իրեն լավագույն կողմերով դրսևորեց և հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար 67 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Սլավիկ Գալստյանը։
Անկախի հոտ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ լավ մասնակցությունն ու ոսկե մեդալը անչափ կարևոր են և վստահություն են հաղորդում Եվրոպայի առաջնությունից առաջ։


-Շնորհավորում ենք Սոֆիայի մրցաշարում առաջինը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Բավական լավ նախապատրաստական շրջան ենք անցել հավաքականի կազով՝ արդյունավետ մարզումներ անցկացնելով։ Սա տարվա առաջին միջազգային մրցաշարն էր, ուստի կարևոր էր լավ սկսել, որպեսզի հաղթական ընթացքն էլ շարունակական լինի։ Լիարժեք պատրաստ մոտեցանք այս առաջնությանը։ Բոլորս էլ տրամադրված էինք մարտական և հաղթական։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր ելույթների մասի ի՞նչ կասեք։
-Մրցաշարը, անցկացրած ուսումնամարզական հավաքներից հետո, նախատեսված էր ուժերի փորձարկման համար։ Ուրախ եմ, որ ամեն բան հաջող ընթացավ, կարողացա ինձ լավագույն կողմերով դրսևորել և բոլոր գոտեմարտերում հաղթել, թեև եղան որոշակի դժվարություններ։  
Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի հուշամրցաշարին ամեն տարի մասնակցում ենք, մարզիկների բավական ուժեղ կազմ է ընդգրկվում, բոլորն էլ ցանկանում են պայքարի մեջ մտնել, ստուգել իրենց հնարավորություները և հետագայի համար հասկանալ, թե ինչի՞ վրա է հարկավոր աշխատել, սխալները տեսնել և աշխատել դրանք շտկելու ուղղությամբ։
Մրցաշարը, ինչպես միշտ, շատ լավ էր կազմակերպված, մրցակիցներս ուժեղ և պատրաստված էին, որոշակի դժվարություններ եղան, բայց, ուրախ եմ, կարողացա հաղթել։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Ինչպես նշեցի, այն նախատեսված էր ուժերն ու հնարավորթյունները ճիշտ գնահատելու համար։ Այս հաղթանակը ևս մեկ քայլ մոտեցրեց ինձ իմ նպատակինև վստահություն հաղորդեց։ Այժմ վերսկսել ենք մարզումները։ Առաջիկայում 2 ուսումնամարզական հավաք կանցկացնենք, որից հետո կմասնակցենք Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը՝ լիարժեք պատրաստ և մարտական տրամադրվածությամբ։

Սպորտ հունահռոմեական ըմբշամարտ ոսկե մեդալ Հայաստան Սլավիկ Գալստյան հարցազրույց խմբագրի ընտրանի

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին