Թուրքիայում հզոր երկրաշարժներից տուժած գոտում հորդառատ անձրևների հետևանքով առաջացել են ջրհեղեղներ, հայտնում է Habertürk-ը։
Օդերևութաբանները զգուշացնում են, որ հեղեղումները կշարունակվեն մինչև մարտի 16-ը։ Շանլըուրֆայի քաղաքապետ Զեյնել Աբիդին Բեյազգյուլը Tvnet-ի եթերում ասել է, որ ջրհեղեղների հետևանքով հինգ մարդ է զոհվել, կան տեղեկություններ անհետ կորածների մասին։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD) հայտնել է, որ հեղեղումները հատկապես ավերիչ հետևանքներ կթողնեն Շանլըուրֆայում, Մարդինում, Գազիանթեփում, Քիլիսում և Քահրամանմարաշում:
Թուրքիան փետրվարի 6-ին տուժել է ավերիչ երկրաշարժներից։ Երկրում զոհվել է ավելի քան 48 000 մարդ