f

Անկախ

Ռուսական Ս-400-ների երկրորդ խմբաքանակն ուշանում է Անկարայի դիրքորոշման պատճառով. Aydınlık


Ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիա ուշանում է այն պատճառով, որ Անկարան առարկում է երրորդ երկրներին համալիրների վաճառքն արգելող կետի դեմ, որը սովորական բան է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, չորեքշաբթի գրել է Aydınlık թերթը՝ հղում կատարելով սեփական իրազեկ աղբյուրներին։

«Թուրքիան Ռուսաստանից գնել է Ս-400 զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը, բայց երկրորդ փուլը, որից նա իրական արտոնություններ կստանա, դեռ չի սկսվել։ Սակայն 2017թ. ստորագրված պայմանագիրը հաշվարկված է ոչ թե մեկ, այլ երկու խմբաքանակի համար։ Պայմանագրի համաձայն՝ առաջին խմբաքանակը պետք է լիներ ուղիղ գնում, իսկ երկրորդը՝ համապատասխաներ այնպիսի պահանջների, ինչպիսին են տեխնոլոգիաների փոխանակումը, համատեղ արտադրությունը եւ ծրագրային ապահովման ինտեգրումը»,- գրել է թերթը։

Հոդվածում նշվել է, որ «Ռուսաստանը ոչ միայն ստորագրել է տեխնոլոգիաների փոխանակման համաձայնագիր, այլեւ մի շարք դրական ուղերձներ է տվել այդ համատեքստում»։ «Երբ մենք այնքան մոտ էինք այդ կարեւորագույն նոու-հաուն ստանալուն, Անկարայում ընդմիջում է ստեղծվել։ Հայտնի է դարձել, որ պայմանագրի մի կետի պատճառով երկրորդ փուլին անցումը հետաձգվել է, իսկ անհրաժեշտ հավանությունը մնացել է Հուլուսի Աքարի՝ ազգային պաշտպանության նախարարի սեղանին։ Կետը, որի դեմ առարկում է Անկարան, երրորդ երկրներ այդ համալիրների վաճառքի արգելքն է, ինչը պաշտպանական արդյունաբերության վերաբերյալ համաձայնագրերի պարբերություն է ամբողջ աշխարհում»,- գրել է թերթը։

Ռուսաստանը եւ Թուրքիան 2017թ. կնքել են 2,5 մլրդ դոլար արժողությամբ Ս-400-ների գնման առաջին գործարքը՝ եւս մեկ խմբաքանակ գնելու պայմանով։ Առաջին խմբաքանակի մատակարարումը կատարվել է 2019թ. ամռանը եւ աշնանը։

Աշխարհում Թուրքիա Ռուսաստան Ս-400

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին