f

Անկախ

ԱՄՆ-ն դատապարտել է իր անօդաչուն վնասելու ՌԴ-ի գործողությունները եւ դեսպանին կանչել է պետդեպարտամենտ


Սեւ ծովի երկնքում ռուսական երկու Սու-27 ինքնաթիռներ «ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ» գործողություններ են կատարել եւ խոցել ԱՄՆ ԶՈւ-ի MQ-9 անօդաչուն, որը միջազգային օդային տարածքում հետախուզում, դիտարկում եւ տեղազննում էր կատարում։ Այս մասին հայտարարել է ՌՕՈւ-ի գեներալ, Եվրոպայում ԱՄՆ ՌՕՈւ-ի հրամանատար Ջեյմս Բ.Հեքերը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Առավոտյան ժամը մոտ 7.03-ին ռուսական Սու-27 ինքնաթիռներից մեկը վնասել է MQ-9 անօդաչուի պրոպելլերը, ինչի հետեւանքով ամերիկյան ՌՕՈւ-ի ուժերը ստիպված են եղել խորտակել MQ-9-ն միջազգային ջրերում։

«MQ-9-ն կատարում էր սովորական գործողություններ միջազգային օդային տարածքում, երբ այն վնասել է ռուսական ինքնաթիռը, ինչը հանգեցրել է վթարի, եւ MQ-9-ն լրիվ շարքից դուրս է եկել»,- ասել է Հեքերը՝ ավելացնելով, որ Սու-27-ները թափել են վառելիքը եւ թռել MQ-9-ի առջեւով՝ «անպատասխանատու, էկոլոգիապես ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ ձեւով»։

«ԱՄՆ-ի եւ դաշնակիցների ինքնաթիռները կշարունակեն գործել միջազգային օդային տարածքում, եւ մենք կոչ ենք անում (ռուս զինվորականներին) իրենց պրոֆեսիոնալ եւ պատասխանատու պահեն,- ասել է Հեքերը։- Ռուսական ինքնաթիռների այդ ագրեսիվ գործողությունները վտանգավոր են եւ կարող են հանգեցնել վրիպումների եւ չկանխամտածված թեժացման»։

Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին նշել է, որ Սեւ ծովում ռուսական ինքնաթիռների կողմից ոչ ռուսական ինքնաթիռներ վնասելը «հազվադեպ բան չէ»։

«Ես ցանկանում եմ ընդգծել, որ այդ MQ-9-ն գործում էր միջազգային օդային տարածքում, միջազգային ջրերում, ոչ մեկի համար սպառնալիք չէր ներկայացնում, եւ սա ոչ անվտանգ ու ոչ պրոֆեսիոնալ գործողություն էր,- ասել է Քիրբին։- Սա նման առաջին դեպքը չէ, իհարկե, վերջին շաբաթների ընթացքում։ Մենք ստույգ տեղեկություններ չունենք ռուս օդաչուի մտադրությունների մասին, բայց գիտենք, որ այդ օդաչուն իր ինքնաթիռով վնասել է MQ-9-ի պրոպելլերը, ինչն է հանգեցրել է նրա շարքից դուրս գալուն»։

«Այսպիսով, այս առումով սա եզակի միջադեպ է»,- ասել է Քիրբին։- Պետդեպարտամենտն ուղիղ կխոսի ռուս գործնըկերոջ հետ եւ կհայտնի մեր մտահոգությունն այս ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործողության առիթով»։

Երեքշաբթի ցերեկը պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը կանչելու է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանին պետդեպարտամենտ անօդաչուի միջադեպի առիթով, որը «միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»։

«Մենք ուղիղ փոխգործակցում ենք ռուսների հետ, եւ նորից բարձր մակարդակով, որպեսզի փոխանցենք մեր վճռական առարկություններն այդ ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործողության դեմ, որը հանգեցրել է ԱՄՆ անօդաչու թռչող սարքի ընկնելուն,- ասել է Փրայսը։- Մենք ռուս դեսպանին կանչել ենք պետդեպարտամենտ, որպեսզի փոխանցենք այս հայտարարությունը։ Այդ ընթացքում Մոսկվայում [ԱՄՆ] դեսպան Թրեյսին արդեն փոխանցել է մեր վճռական հայտարարությունը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը»։

Աշխարհում Ռուսաստան ԱՄՆ Անօդաչու թռչող սարք ԱՄՆ պետդեպարտամենտ

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին