Red Wings ավիաընկերությունը Երեւան-Ուֆա ուղիղ չվերթներ կիրականացնի ժամանակակից, հարմարավետ, 100 տեղանոց SSJ100 օդանավերով, տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունում։
Տոմսերն արդեն վաճառվում են flyredwings.com պաշտոնական կայքում եւ ավիաընկերության բջջային հավելվածում, որը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում ներբեռնելու համար։ Հյուրանոց կամ հոսթել գտնելը եւ դրանց համար մեր «Հյուրանոցներ» սերվիսի օգնությամբ վճարելը դժվար չէ flyredwings.com/ott/ էջում։
Ուֆա-Երեւան չվերթները մեկնարկելու են մարտի 31-ին եւ կատարվելու են ուրբաթ օրերը։ Երեւան-Ուֆա չվերթները մեկնարկելու են ապրիլի 1-ին եւ կատարվելու են շաբաթ օրերը։
Բաշկորտոստանի մայրաքաղաքը ռուսական քաղաքների շարքում տուրիզմի համար ամենագրավիչներից մեկն է, այն հարուստ է պատմական եւ ճարտարապետական հուշարձաններով, ունի հյուրընկալության զարգացած ենթակառուցվածք։
Ուֆան կդառնա տասներորդ ռուսական քաղաքը, որտեղ Red Wings-ը կկատարի ուղիղ չվերթներ Երեւանից։ Ավիաընկերությունը թռիչքներ է կատարում նաեւ Մոսկվա, Եկատերինբուրգ, Ժուկովսկի (Մոսկվայի մարզ), Կազան, Միներալնիե վոդի, Նիժնի Նովգորոդ, Սամարա, Սոչի եւ Չելյաբինսկ։