f

Անկախ

Տեսակցության եկած կինը փորձել է թմրանյութերին նմանվող մեծ քանակությամբ զանգվածներ փոխանցել ամուսնուն


Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնում ստացվել են տեղեկություններ այն մասին, որ մարտի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է այցելելու քաղաքացուհի և փորձելու է երկարատև տեսակցության ընթացքում իր ամուսնուն՝ դատապարտյալ Կ.Մ.-ին, փոխանցել թմրանյութ: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով կենտրոնական մարմնի օպերատիվ և հիմնարկի անվտանգության ապահովման բաժինների կողմից ձեռնարկվել են համատեղ միջոցառումներ:

Ըստ այդմ՝ մարտի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելած վերոնշյալ քաղաքացուհին ենթարկվել է անձնական խուզարկության:

Արդյունքում՝ վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերվել է 9 փաթեթ, որոնցում առկա են եղել հերոին, ափիոն, մեթամֆետամին տեսակի թմրանյութերին նմանվող, համապատասխանաբար՝ 9.17, 3.24 և 2.61 գրամ ընդհանուր քաշերով զանգվածներ, ինչպես նաև՝ 2 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող և 6, 17 գրամ սպիտակ, փոշենման զանգվածներ:

Քաղաքացուհին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Հայաստան ՀՀ Արդարադատության նախարարություն

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին