Ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը Սև ծով է ընկել կտրուկ մանևրելու պատճառով, ռուսական կործանիչները դրա հետ չեն շփվել։
Հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Գերատեսչությունից մանրամասնել են, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Ղրիմի շրջանում։
Անօդաչու թռչող սարքը թռել է Ռուսաստանի սահմանի ուղղությամբ՝ խախտելով հատուկ ռազմական գործողություն իրականացնելու նպատակով ստեղծված օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմի տարածքի սահմանները։
ԱԹՍ-ի հայտնաբերումից հետո օդ են բարձրացել հերթապահ հակաօդային պաշտպանության ուժերի կործանիչները։
«Մոսկվայի ժամանակով ժամը 09.30-ի սահմաններում կտրուկ մանևրելու արդյունքում MQ-9 անօդաչու թռչող սարքը բարձրության կորստով դուրս է եկել անկառավարելի թռիչքի և բախվել ջրի մակերեսին», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում ընդգծել են, որ ռուսական կործանիչները օդադեսանտային զենք չեն կիրառել և անօդաչու թռչող սարքի հետ չեն շփվել։