Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ուլան-Ուդե կատարած այցի ժամանակ իր գնահատականն է տվել աշխարհաքաղաքական ներկայիս հակամարտության բոլոր կողմերի դրդապատճառներին, գրում է «Комсомольская правда»-ն։
Պետության ղեկավարն ասել է, որ արեւմտյան քաղաքական գործիչները մտահոգված են միայն իրենց վիճակի բարելավմամբ եւ քաղաքական օգուտներով։
Ինչպես նշել է ՌԴ նախագահը, ի տարբերություն արեւմտյան պետությունների ղեկավարների, Ռուսաստանը պայքարում է սեփական ժողովրդի համար, որն ապրում է տեւական հակամարտության մեջ ընկած տարածքներում։ Իսկ հաշվի առնելով բոլոր այն հանգամանքները, պատժամիջոցները եւ Ռուսաստանի նկատմամբ այն ընդհանուր վերաբերմունքը, որը կառուցվել է վերջերս Արեւմուտքում, սա պայքար է ոչ միայն մարդկանց, այլ նաեւ Ռուսաստանի՝ որպես պետության գոյության համար։
Պուտինն ասել է, որ հակառակորդի խնդիրը Ռուսաստանը մասերի բաժանելն է, իսկ կայուն խաղաղությունը մերձեցնելու համար անհրաժեշտ է հակառակորդներին ցույց տալ ռուսական հասարակության միասնությունն ու ուժը։ Միայն այս դեպքում, վստահ է ՌԴ նախագահը, հնարավոր կլինի հաղթանակի հասնել։