f

Անկախ

Իսրայելում խորհուրդ են տվել Թուրքիային քիթը չխոթել իրենց գործերի մեջ


Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեկվանից Իսրայելի խոշոր ԶԼՄ-ները, ներառյալ Ynet-ը,  լուր են հրապարակում այն մասին, որ Թուրքիայի դեսպանն Իսրայելում պահանջել է Իսրայելի կառավարությունից արգելել Հայֆա քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրումը: Բանն այն է, որ նախօրեին քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ցեղասպանության պաշտոնապես ճանաչման և հուշարձանի տեղադրման  օգտին: Հայֆան դարձել է երկրորդ քաղաքն Իսրայելում (Թել Ավիվի արվարձան Պետահ Թիքվայից հետո), որը ճանաչել է հայ ժողովրդի ողբերությունը և համապատասխան հուշարձան է կանգնեցնում:

Կկարողանա՞ն արդյոք թուրքերը կրտսեր դմբո եղբայրիկ Ալիևի հետ խանգարել Հայֆայում հուշարձանի տեղադրմանը: Կարծում եմ՝ չեն կարող, հարցն արդեն որոշված է, և հուշարձանը պետք է լինի: Դրա համար հարկ է գիտակցել, թե ինչպես է ժողովրդավարական պետությունում դասավորված իշխանության ուղղահայացը: Հայֆան բազմազգ քաղաք է, որտեղ խաղաղ ապրում են հուդայականները, քրիստոնյաները և մահմեդականները, իսկ ամեն մի հարց ընդունվում է կոլեգիալ կարգով: Հուշարձանի և Ցեղասպանության ճանաչման օգտին քվերակել են բոլոր երեք կրոնների ներկայացուցիչները, իսկ թուրքերին այնտեղ ավանդաբար զգուշավոր են վերաբերվում դեռ 1918 թվականից, երբ բրիտանական զորքերն ազատագրեցին Պաղեստինը թուրքերից: Ընդ որում, թուրքերի դեմ բրիտանական բանակի կազմում կռվում էին և՛ հրեաները, և՛ արաբները:

Եթե ուշադիր կարդանք Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրման մասին հոդվածները, ապա պարզ կդառնա, որ թուրք դեսպանն իր ամբարտավան պահանջով ավելի շուտ զայրացրել է իսրայելական պաշտոնյաներին, որոնք նման լկտիությունը ընկալել են որպես միջամտություն Իսրայելի ներքին գործերին: Բավական չէ, որ Իսրայելի բոլոր խոշոր ԶԼՄ-ները երեկ և այսօր  պատմում են 1915 թվականին Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունների մասին՝ այդ փաստերը բնորոշելով ցեղասպանություն եզրույթով, դեռ տարբեր քաղաքագետներն ու վերլուծաբաններն էլ իրենց մեկնաբանություններում խորհուրդ են տալիս Թուրքիային քիթը չխոթել իրենց գործերի մեջ: Այնպես որ թուրք դեսպանի գործողությունների արդյունքը սպասվածի ճիշտ հակառակը դուրս եկավ»:

 

Մերձավոր Արևելք Իսրայել Հայոց ցեղասպանության ճանաչում Հայֆա

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին