f

Անկախ

Բանաստեղծը հայոց ցավի կենսագիր


Գրախոսականի փոխարեն

Բանաստեղծը հայոց ցավի կենսագիր

Վաղուց արդեն ընթերցողի հետ հայրենապաշտությանը և մայրապաշտությանը նվիրված գողտրիկ բանաստեղծություններով երկխոսող բանաստեղծուհի Անահիտ Սարգսյանը,ով նաև արձակի ոգեխույզ էջերի հեղինակ է, իր 28-րդ և 29-րդ գրքերում ներկայանում է որպես կենսագիր`կենսագիր հայոց ազգի ցավի մաքառումի ու հավերժումի:

Ներկայացնելով մի կյանքի պատմություն պոեզիայում՝ /՛՛Խաչմերուկներում խարույկվող կյանքի՛՛,Երևան,՛՛ՎՄՎ Պրինտ՛՛,2022 թ./Անահիտ Սարգսյանը գերմանաբնակ հայուհու`Մադլեն Բուշի պատմածների հիման վրա ներկայացնում է վերջինիս Արաքսի տատի կերպարը:

Ընթերցողի առաջ բացում Մեծ մայրիկի դասագիրքը`քչից չկշտացողը, շատից էլ չի կշտանա:՛՛Հեղինակի խոսք՛՛ վերտառությամբ հեղինակը ներկայացնում է գրքի ծնունդը,իսկ որպես վերջաբան բարձրաձայնում.

Օրհնվեք՛դուք,գորով ու բերկրանք ձեզ`

Արևի երկիր Արև-՛մայրեր…

Նույն հրատարակչությունը 2023 թ.ընթերցողի դատին է հանձնել Ա.Սարգսյանի ՛՛Մոխրատակ հուշեր՛՛ գիրքը:

Բեյրությից հայրենադարձված Թեմելյանների սերունդը խորհրդային Հայաստանում գրանցվել է որպես Թամալյաններ:Անահիտ Սարգսյանի գրական օբյեկտիվում Ազատուհի Թամալյանի հուշերն են կոտորածից մազափուձ եղած նրա հոր` Պետրոս Թեմելյանի անցած ճանապարհը և Գոհար մայրիկի տառապանքները, որ սկիզբ են առել հայրենադարձության ճանապարհին:Մեկ շնչով ընթերցվող պատումները գրքի երկրորդ մասում դառնում են մոխրատակ բանաստեծություններ.

            Հասավ Բեյրութ Գոհար մայրիկը,

            Ծանոթ ճամփաներով անցավ,

            Փնտրտուքի ծովում` կրկին

            Արյունող վերքն արթնացավ:

…՛՛Արթնացիր՛,ազգ իմ՛՛ կոչը շատ հնում էլ է հնչել,այսօր էլ արդիական է: Ցավում է հեղինակը ու նաև հավատում մեր ազգի հավերժությանը:Արժե ընթերցողը իմանա, որ այս գրքերը հարուստ են նաև արժեքավոր վավերագրով և խոսուն լուսանկարներով:

Վաղարշակ Ղորխմազյան

  Վաղարշակ Ղորխմազյան  Անահիտ Սարգսյան Հայաստան

Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ավելին
Ավելին