f

Անկախ

Ուկրաինական զորքերի որակը մեկ տարում վատացել է՝ փորձառու զինվորների եւ սպաների կորստի պատճառով. WP


Ուկրաինական զորքերի որակը մեկ տարում վատացել է, նշվել է The Washington Post-ի հրապարակման մեջ։ Որոշ ուկրաինացի պաշտոնյաներ թերթին ասել են, որ կասկածում են «երկար սպասված գարնանային հարձակմանը» պատրաստ լինելու հարցում՝ հաշվի առնելով փորձառու զինվորների եւ սպաների կորուստը։ Վաշինգտոնում ակնկալում են, որ հարձակումը տեղի կունենա ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։ WP-ի տվյալներով՝ Ուկրաինայի կորուստները հասել են 120 հազար մարդու (զոհեր եւ վիրավորներ)։ Զորքերի որակի վատացման եւ զինամթերքների դեֆիցիտի մասին պարբերականին պատմել են կիեւցի պաշտոնյաները՝ գաղտնիության պայմանով. 46-րդ դեսանտագրոհային բրիգադի գումարտակի հրամանատարը՝ «Կուպոլ» ազդականչով, ինչպես նաեւ զինվորները։ Ինչպես նշել է թերթը, Ուկրաինան չի կարողացել իրականացնել «լայնորեն գովազդված հակահարձակումը», ինչը քննադատության նոր ալիք է առաջացրել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հասցեին։ Սակայն ամերիկացի մի պաշտոնյա նշել է, որ իրավիճակը մարտադաշտում այժմ կարող է չարտացոլել ընդհանուր պատկերը, քանի որ Կիեւը միտումնավոր հետ է պահում զորքերը մարտերից, որոնց հարձակման են պատրաստում։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի վիճակը չի նվազեցնում իր լավատեսությունը։ Նրա կարծիքով՝ Կիեւը դեռ չի սպառել իր պոտենցիալը։ «Ես կարծում եմ, որ ցանկացած պատերազմում գալիս է մի պահ, երբ պետք է նոր կադրեր պատրաստել, ինչն էլ տեղի է ունենում այժմ»,- ասել է նա։

Ինչպես գրել է WP-ն, առայժմ հայտնի չէ, թե որքան ուժեղ ազդեցություն կունենա արեւմտյան օգնությունը գարնանային հարձակման ժամանակ՝ հաշվի առնելով «հյուծման սպիները»։ Մի բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյա մատակարարվող տանկերի թիվն անվանել է խորհրդանշական։ Մյուսները վատատես են օգնության ժամկետների հարցում։ «Եթե դուք ավելի շատ ռեսուրսներ ունենաք, ավելի ակտիվ կգրոհեք։ Եթե քիչ ռեսուրսներ ունենաք, ավելի շատ կպաշտպանվեք։ Մենք պատրաստվում ենք պաշտպանվել։ Ահա թե ինչու, եթե անձամբ ինձ հարցնեք, ես չեմ հավատում մեր կողմի մեծ հակահարձակմանը։ Ես կցանկանայի հավատալ դրան, բայց ես նայում եմ ռեսուրսներին եւ հարցնում. ինչո՞վ»,- շարունակել է ուկրաինացի պաշտոնյան։

Մեկ այլ պաշտոնյա նշել է, որ Ուկրաինան «ոչ մարդ ունի, ոչ զենք»։ «Եվ դուք գիտեք հարաբերակցությունը. երբ հարձակման եք անցնում, կրկնակի կամ եռակի ավելի շատ մարդ եք կորցնում։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ այդքան մարդ կորցնել»,- ավելացրել է նա։

Սակայն Ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին կարծում է, որ հաղթանակը հնարավոր է։ «Մենք բոլորս նույն կերպ ենք մտածում, եւ մենք հասկանում ենք, որ մենք պետք է հաղթենք մինչեւ տարեվերջ։ Եվ դա հնարավոր է։ Դա հնարավոր է, եթե մենք ստանանք ամբողջ օգնությունը, որը մեզ խոստացել են գործընկերները»,- նշել է նա։

46-րդ դեսանտագրոհային բրիգադի գումարտակի հրամանատարը (ազդականչը՝ «Կուպոլ»), միեւնույն ժամանակ, դժգոհել է, որ նոր զինվորները պատրաստված չեն։ Նա հիշել է, թե ինչպես են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հարյուրավոր զինվորներ լքել դիրքերը մարտերի ժամանակ։ Զինվորականը նաեւ նշել է, որ իր գումարտակում տեղի է ունեցել բոլոր զինվորների լիակատար փոխարինում՝ կորուստների պատճառով։

Գերմանացի մի պաշտոնյա նշել է, որ, Բեռլինի գնահատմամբ, ուկրաինական կորուստները կազմում են մոտ 120 հազար մարդ՝ սպանված եւ վիրավոր։ Նա նաեւ նշել է, որ Կիեւը այս տեղեկությունը չի տրամադրում Գերմանիային, «որովհետեւ չի վստահում»։

 WP-ի տեղեկացմամբ՝ Վաշինգտոնը Կիեւին առնվազն հունվարից կոչ է անում նահանջել Բախմուտից։ Ուկրաինացի պաշտոնյան բացատրել է, որ պաշտպանությունը պահելու որոշումը կապված է «ռուսական ուժերը հյուծելու» ցանկության հետ։ Նա նշել է, որ Կիեւը մտադիր չէ  օգտագործել այդ զորքերը նախատեսված հարձակման ժամանակ։

Ռուսաստան Ուկրաինա Պատերազմ Աշխարհում

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին