Հացահատիկի գործարքը ինքնաբերաբար կերկարացվի մարտի 18-ից հետո, եթե կողմերը՝ Ռուսաստանը, Ուկրաինան կամ ԱՄՆ-ը առարկություններ չունենան։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով համաձայնագրի շուրջ բանակցությունների մանրամասներին ծանոթ աղբյուրին։
Նրա խոսքով՝ գործարքը հատուկ երկարացում չի պահանջում, այն կշարունակի գործել նույն ռեժիմով, ինչ եւ այժմ, առանց փոփոխության եւ լրացումների։ Այդ դեպքում նշանակություն չունի, թե որքան կերկարացնեն համաձայնագիրը՝ 60, թե 120 օրով։
Եթե գործարքը երկարացնեն 60 օրով, ապա այն կշարունակի գործել մարտի 18-ից հետո, իսկ 60 օր անց կողմերից մեկը կարող է բարձրացնել դրա դադարեցման հարցը, ասել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրն ավելացրել է, որ ոչ ՌԴ-ից, ոչ Ուկրաինայից, ոչ ՄԱԿ-ից գործարքից դուրս գալու հայտարարություններ չեն եղել։