f

Անկախ

Սոննա Աղեկյանը դատարանում հաղթել է Հայկ Մարությանին.նրա արտահայտությունները չեն արատավորել Մարությանի պատիվն ու համբավը


Վճռաբեկ դատարանը հիմնավորել է, որ Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի կողմից մամուլի ասուլիսի ժամանակ կատարված արտահայտությունները չեն արատավորել Հայկ Մարությանի պատիվն ու համբավը։ Այս մասին հաղորդում է Fidelis Law Firm ընկերությունը։

«Հաղթական որոշում ՀՀ Վճռաբեկ դատարանում

Ֆիդելիս իրավաբանական ընկերությունը, ի դեմս հիմնադիր-գործընկեր Վարազդատ Հարությունյանի, տնօրեն Վլադիմիր Գաբրիելյանի, փոխտնօրեն Լուիզա Հովհաննիսյանի, դեռեւս 2019 թվականից ստանձնել էր Սոննա Աղեկյանի իրավունքների պաշտպանությունը Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ներկայացված հայցի դեմ (պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հերքման պարտավորեցնելու պ/մ):

Թե՛ առաջին ատյանի դատարանի, թե՛ Վերաքննիչ դատարանի  դատական ակտերը մեր վստահորդի դեմ են կայացվել:

Մեր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում, Վճռաբեկ դատարանը բեկանել եւ փոփոխել է կայացված դատական ակտը՝ վերականգնելով դրանով խախտված մեր վստահորդի խոսքի ազատության իրավունքը:

Արդյունքում, Վճռաբեկ դատարանը հիմնավորել է, որ Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի կողմից մամուլի ասուլիսի ժամանակ կատարված արտահայտությունները ունեցել են հստակ ուղղվածություն, մասնավորապես Սոնա Աղեկյանը նպատակ է ունեցել հանրությանը իրազեկել Երեւան քաղաքում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաեւ հնչեցված արտահայտություններն իրենցից ներկայացրել են կարծիք, քննադատություն, գնահատողական դատողություններ ուղղված քաղաքապետին եւ քաղաքային իշխանություններին եւ չեն արատավորել Հայկ Մարությանի պատիվն ու համբավը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Սոնա Աղեկյան Հայկ Մարության Վճռաբեկ դատարան Fidelis Law Firm ընկերություն ՖԲ Գրառում Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին