f

Անկախ

Բա հենց իշխանության մեջ պետք է կոռուպցիա լինի. Հովիկ Աղազարյան


Բա հենց իշխանության մեջ պետք է կոռուպցիա լինի, եթե լինում է, բա ո՞ւմ դեմ պայքարենք, որտեղ պայքարենք, գնանք հարեւան պետության կոռուպցիոն խնդիրները լուծե՞նք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կոռուցպիայի դեմ պայքարող իշխանության ներսում կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվում:

«Կոռուպցիան հենց նա է, որ մարդն ունենալով պետական համապատասխան դիրք, չարաշահում է իր դիրքը: Հիմա ի՞նչ տարօրինակ բան կա, որ մենք պայքարում ենք դրա դեմ, չպայքարե՞նք: Մենք ասում ենք, որ համակարգային կոռուպիա չկա, բայց կոռուպցիան ընդհանրապես զրո երբեք չի լինի; Բայց դրա դեմ պայքարը անընդհատ պետք է լինի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ կովիդի չարաշահումների գործով ձերբկալվել են տասնյակից ավելի քաղաքացիներ, այդ թվում փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, Աղազարյանն ասաց. «Այո, փոխքաղաքապետը ժամանակին եղել է առողջապահության փոխնախարար, երբ Արսեն թորոսյանը նախարարն էր: Բայց դա ավտոմատ կերպով ոչինչ չի նշանակում, մենք պետք է սպասենք իրավական գործընթացների ավարտին»:

Աղազարյանը կտրականապես հերքեց կապը այս գործի եւ ՔՊ-ի վարչության ընտրություններում Արսեն Թորոսյանի կողմից կեղծիքների բացահայտման միջեւ:

Հարցին՝ երկրի վարչպետը այս ամենի մասին չի՞ իմացել կամ անգամ համակարգել, նա արձագանքեց. «Վարչապետը չի կարող հասցնել ամեն ինչից տեղյակ լինել: Դա ֆիզիկապես անհնար է: Դրա համար վարչպետի գլխավորությամբ մեր թիմը ինստիտուցիոնալ ձեւով է մոտենում նման հնարավոր խնդիրների դեմն առնելու իմաստով: Մասնավորապես, մենք օրենք ենք ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին: Այս օրենքն ունի կանխարգելիչ նշանակություն, ուղղված է մեզ՝ իշխանավորներիս, որ մենք իմանանք, որ պետք է մեր հայտարարագրված ունեցվածքը համապատասխանի մեր իրական ունեցվածքին:

Մյուս կողմից տրված է իշխանությունների տարնջատման սկզբունքը: Ամեն ճյուղ իր աշխատանքն է կատարում եւ այդ ընթացքում ինչ-որ բաներ են պարզվում, թող պարզվեն: Ոչ ոք ապահովագրված չէ, վարչապետի համար չկան յուրայիններ եւ ոչ յուրայիններ»:

Հովիկ Աղազարյանը պատմեց, որ երբ հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել, շատ նեղ կազմով նստած են եղել, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այստեղ նստածները 5 տարվա ընթացքում բացառությամբ հիփոթեքով ձեռք բերված բնակարանի, ոչինչ չպետք է ունենան. «Ով ուզում է հարստանալ, թող գնա բիզնեսով զբաղվի, մենք կապհովենք բարենպաստ պայմաններ, ինչպես բոլորի համար: Այնպես չի, որ վարչապետի կողքը հավաքվածներս  բոլորս սուրբ ենք, հետեւաբար, ոչ մեկս էլ ապահովագրված չենք սխալներից եւ դրա չափով պետք է պատասխանատվություն կրենք»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ «կովիդի» գործով արդեն իսկ 11 անձ ձերբակալվել է եւ տարբեր մեղադրանքներ են առաջադրվել: Կալանավորվել է նաեւ փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, ով այդ ժամանակ եղել է առողջապահության փոխնխարար: Իսկ նխարարն այդ ժամանակ Արսեն Թորոսյանն էր եւ մամուլն արդեն գրել է, որ հնարավոր է՝ նրա նկատմամբ եւս մեղադրանք առաջադրվի:

Հովիկ Աղազարյան Կոռուպցիա Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին