f

Անկախ

«Խնդրում եմ չխախտել Արսեն Թորոսյանի անմեղության կանխավարկածը». ՔՊ-ական պատգամավոր


2018-ին հռչակած արժեքների մեջ էր նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը եւ պայքարի մի մասն է սա: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում նշեց ՔՊ խմբակցության պտգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտնվում են կոռուպցիայի կիզակետում:

«Մեր իրավապահ համակարգն աչալուրջ հետեւում է, եւ իր գործունեությունը ծավալում է, ինչը բոլորդ տեսնում ենք: Մյուս կողմից մենք իրավունք չունենք խախտել մարդկանց անմեղության կանխավարկածը, իրավունք չունենք գնահատական տալ մինչեւ դատարանի որոշումը»,-ասաց նա:

Դիտարկմանը՝ բա ինչո՞ւ են ձեր թիմակիցները նախկինների դեպքում դեռեւս ուժի մեջ չմտած գործերի վերաբերյալ բնութագրում նրանց որպես թալանչիներ, իշխող խմբակցության պատգմավորն ասաց. «Նախկինների հետ մեզ համեմատելու բոլոր փորձերն ապարդյուն են, ես նույնիսկ եզրեր չեմ տեսնում:

Խոսք գնաց նաեւ Արսեն Թորոսյանի մասին, ուզում եմ, որ նրան առնչվող գնահատականների հետ կապված հարգենք պարոն Թորոսյանի անմեղության կանխվարկածը եւս: Պարոն Թորոսյանի տված գնահատականնեռրի հետ կապված ես չեմ կարող այժմ բնորոշումներ տալ, նա ինքը պետք է մեկնաբանի»:

Հարցին, թե եթե դատախազը մտնի ԱԺ Արսեն Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, կողմ կքվեարկե՞ք, Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Եկեք «եթե»-ներով չխոսենք: ես կարծում եմ, որ եւս մեկ անգամ պետք է շատ ուշադիր լինել գնահատականների հետ կպված: Ես խնդրում եմ՝ չխախտել պարոն Թորոսյանի անմեղության կանխավարկածը: Ես անգամ չգիտեմ՝ պարոն Թորոսյանն այդ գործով անցնցում է, չի անցնում, ինչ կարգավիճակ ունի»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ՔՊ-ի ներսում որեւէ քննարկում եղե՞լ է այս հարցի վերաբերյալ, նա արձագանքեց. «ՔՊ-ն թափանցիկ կուսակցություն է,  եթե լինի որեւէ մեկնաբանություն այս թեմայով, դուք անպայման դա կստանաք»:

Վաղարշակ Հակոբյանը նաեւ նշեց, որ «Կովիդի փողերի» գործով կալանավորված Գեւորգ Սիմոնյանին ճանաչել է,, հարգանքով է վերաբերվել:

Հիշեցնենք, որ «կովիդի» գործով արդեն իսկ 11 անձ ձերբակալվել է եւ տարբեր մեղադրանքներ են առաջադրվել: Կալանավորվել է նաեւ փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, ով այդ ժամանակ եղել է առողջապահության փոխնխարար: Իսկ նխարարն այդ ժամանակ Արսեն Թորոսյանն էր եւ մամուլն արդեն գրել է, որ հնարավոր է՝ նրա նկատմամբ եւս մեղադրանք առաջադրվի:

Արսեն Թորոսյան ՔՊ Հայաստան վաղարշակ Հակոբյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին