f

Անկախ

Միայն «Նոր զովքը» չէ, որ սեւ հաշվապահության հետ խնդիր կարող է ունենալ. այլ ընկերություններ էլ կան. Բադասյան


Միայն «Նոր զովքը» չէ, որ սեւ հաշվապահության հետ խնդիր կարող է ունենալ: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախգահ Ռուստամ Բադասյանը:

«Ամեն անգամ առաջարկում եմ հիշենք, որ դեռ քննությամբ հիմնավորման ենթակա կետեր կան, այսինքն որպես եղելություն չներկայացնենք: Երկրորդը, սեւ հաշվապահություն ունեցող այլ ընկերություններ կան եւ կարծում եմ՝ առաջիկայում կտեսնեք, որ որ տեղ ծրագրային միջամտության կասկած կլինի, որտեղ հիմքեր ու փաստեր կլինեն դրա վերաբերյալ, անպայման կլինեն համարժեք գործողություններ»,-ասաց նա՝ հավելելով, որ ՊԵԿ-ը հրապարակում է իր բոլոր հսկողության արդյունքները անվանական, թե ինչ խախտման համար որքան են տուգանվել:

Նա անդրադարձավ նաեւ հանրապետությունում արձնագրվող կոռուպցիոն երեւույթներին՝ նշելով. «Կոռուպցիոն դրսեւորումներ, այո, եղել են, շարունակում են կոռուպցիոն ռիսկեր լինել եւ մենք կարող ենք ենթադրել որեւէ կոռուպցիոն ռիսկերի մասին, իսկ բոլոր այն դեպքերում, երբ փաստով հայտնաբերվում է, այդ թվում ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից, ընթացք է ստանում: Կոռուպցիայի դեմ պայքարը հենց դրանով է որակյալ կամ անորակ, որ գործող իշխանությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ եւ այդ դեպքերը պետք է հայտնաբերվեն: իսկ համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված»:

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ ՊԵԿ հաղորդագրության համաձայն «Նոր Զովք» ՍՊԸ-ն կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ, առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին, իսկ որոշ դեպքերում տրամադրվում են նաև ներքին կտրոններ, որոնց վրա բացակայում են ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պարտադիր վավերապայմանները: Արդյունքում, ընկերությունը թաքցրել է  իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել  առանձնապես խոշոր չափերի հարկեր։

Ռուստամ Բադասյան «Նոր Զովք» առևտրի կենտրոն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին