Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնան» 1։0 հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»։ Այս հաշվի շնորհիվ իսպանացի Չավիի գլխավորած թիմը սահմանել է Լա Լիգայի ռեկորդ՝ 25 խաղում բաց է թողել ընդամենը 8 գոլ։
Նախորդ ռեկորդը 25 տուրից հետո բաց թողած 10 գոլ էր՝ 1991-ին սահմանել էր «Աթլետիկոն», 1994-ին կրկնել էր «Դեպորտիվոն»։
«Բարսելոնան» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։