f

Անկախ

Արսեն Ջուլֆալակյանի գրառումը․ «4-րդ իշխանության» անանուն հեղինակը փաստերի բացահայտ խեղաթյուրմամբ/կեղծմամբ հոդված է հրապարակել


«4-րդ իշխանության» անանուն հեղինակը փաստերի բացահայտ խեղաթյուրմամբ/կեղծմամբ հոդված է հրապարակել վերջին գրառմանս վերաբերյալ՝ 👇

https://m.facebook.com/story.php?story_fbid=6440708382615553&id=100000293654191&mibextid=l066kq

միաժամանակ բողոքելով տարբեր «լայքերիս» տեղաբաշխումից:

Մասնավորապես նշել է,թե

«…2020թ. Ջուլֆալակյանը դուրս եկավ խմբակցությունից կամ պատգամավորական մանդատը վայր դրեց...»:

Դատելով արտահայտած մտքից, հեղինակը թեմայի վերաբերյալ տարրական գիտելիք իսկ չունի, կամ էլ մտածված մանիպուլացնում է. «դուրս եկավ խմբակցությունից կամ պատգամավորական մանդատը վայր դրեց» երկու բացարձակ տարբեր գործընթացներ են:

Պետք էր կողմնորոշվել, վերջը ո՞ր տարբերակն է եղել՝ ընդամենը կարդալով և շարադրելով դեպքերի ընթացքը:

Թերթին կառաջարկեմ այնպիսի աշխատկիցների գործի ընդունել, որ գոնե այս պարզունակ տարբերությունները հասկանան, կարողանան տարբերել «հեղաշրջումը» «հեղափոխությունից» և այլն:

Հաջորդ գռեհիկ խեղաթյուրումը.

«…2018թ հեղափոխությունից հետո քպ ցուցակով խորհրդարան մտավ (անկուսակցան-Ա.Ջ.), 2020-ի պատերազմից հետո փոշմանեց…»:

Պատգամավորական մանդատս ստացել եմ 2019թ հունվարի 9-ին, վայր եմ դրել 2020թ սեպտեմբերի 9-ին՝ պատերազմի բռնկումից 18 օր առաջ❗️, երբ Հայաստանում իշխող ազգակործան-հակահայկական ուժը պաշտոնապես ուներ 70%-ից բարձր վարկանիշ:

Միակն եմ եղել, ով հստակ նշել է պատճառները(ապացուցելի)

👉 https://m.facebook.com/story.php?story_fbid=3459240927466729&id=842310202493161&mibextid=l066kq

և հրավիրել հակառակ կողմին բաց բանավեճի՝ նրա իսկ ցանկացած եթերում, ինչից խուսափել է տվյալ անձը…

Կարծում եմ, ավելորդ է նշել, թե ինչ «գայթակղիչ» առաջարկներ են արել նման արարքից հետ պահելու համար, որոնք ինչպես տեսնում եք, չեն աշխատել: Նույնը,ցավոք,չենք կարող ասել շատ այլ պաշտոնյաների վերաբերյալ, որոնք ունենալով բացարձակ այլ դիրքորոշում այս աղետալի ուժի վերաբերյալ, ստացան իրենց ցանկալի պաշտոնները և լռեցին:

Մեկ այլ կարևոր խեղաթյուրում էլ գրառումս ընտրովի հատվածներով մեջբերելն է :

Էլ չեմ խոսում անտակտ ձակերպումների մասին՝ «դասդ չես սովորել»-ի ոճով…

Հայաստանում վաղուց նորմալ է դարձել նման անպատասխանատու պահվածքը:

Այսքանից հետո անդրադառնալ հոդվածի մյուս մասին անիմաստ եմ համարում մի քանի պատճառով:

Նախ, լրագրողական տարրական տնային աշխատանքը չարած՝ անհայտ անձը շտապել է գրել փաստորեն ոչինչ չասող հոդվածը՝ փաստերի ակնհայտ կեղծմամբ:

Սա իր հերթին տեղիք է տալիս մտածելու, թե ո՞րն է առաջին նախագահի խոսնակն հանդիսացող թերթի նպատակը՝ մեր երկրի ողբերգական ընթացքի իրական պատճառներն ու սխալները բացահայտե՞լը, թե՞ առաջին նախագահին որպես հայոց քաղաքական դիցարանի բարձրագույն աստվածություն պաշտելը և պատեհ անպատեհ առիթներով կուռքի պաշտամունքը տարածելն ու նրան մաքրագրելը:

Ֆանատիզմն աղետաբեր է:

Արսեն Ջուլֆալակյան Հայաստան քաղաքականություն ֆեյսբուքյան գրառում

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին