Նախկին առողջապահության նախարար, աշխարհահռչակ խաղաղասեր, քպ-ական Արսեն Թորոսյանը զարմացած և զայրացած է։ Նա համարձակվում է քննադատել իր ստրակատիրոջը կից նախաքննական մարմիններին։ Ըստ այդ երդվյալ քպ-ականի նախաքննական մարմինները շատ վատ են աշխատում։Այսինքն, նախաքննական մարմինները գործում են ինքնուրույն և զերծ են քաղաքական պատվեր կատարելուց։
Հարցեր Արսեն Թորոսյանին․
-Ու՞մ պատվերով հայտարարեցիք, որ քովիդը վտանգավոր հիվանդություն չի, նման է գրիպին և օրինակ դուք վերադառնալով Կորեայից, ձեր երեխաներին ուղարկում եք դպրոց։
-Ու՞մ պատվերով փակեցիք մարզային ծննդատները, հղի կանանց համար տառապանքներ ստեղծելով։
-Ու՞մ պատվերով միացրեցիք տարբեր հիվանդանոցներ, աշխատակիցներին դարձնելով գործազուրկներ։
-Ինչու՞ հատկապես ստուգումներ իրականացրեցիք « Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում։
Շարքն անվերջ է։
Ինքնուրույն դուք միայն ձախողել եք քովիդի դեմ պայքարը և հազարավոր մահերը ձեր խղճին են։
Այսպիսով, պարոն խաղաղասեր քպ-ական, ինչպես դուք, ձեր պաշտոնավարման ժամանակ, այնպես էլ մյուս բոլոր նախարարություններն ու ձեր ստրկատիրոջը կից նախաքննական մարմինները ոչ թե լավ կամ վատ են աշխատում, այլ հնազանդորեն կատարում են ձեր բոլորի ստրկատեր-վարչապետի հրահանգները։
Կարծում եմ, այս ականավոր քպ-ական խաղաղասերն այս ամենը շատ լավ հասկանում է, բայց համարձակություն չունի զայրույթն ուղղել դեպի իրական թիրախը, թե չէ․․․կհայտնվի ճաղերի ետևում։