f

Անկախ

Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում կամ ինչու լավ չի աշխատում պետական ապարատը. Արսեն Թորոսյան


Չեմ զարմանա եթե մեզ վաղը մեղադրեն կովիդի ժամանակ Չինաստանից թթվածնի կայաններ ինքնաթիռներով Հայաստան հասցնելու կամ Ռուսաստանից ու Վրաստանից հեղուկ թթվածին ներկրելու մեջ, չէ որ կովիդն արդեն անցել է և մեղադրողներն արդեն մաքուր թթվածնի կարիք չունեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ կրկին անդրադառնալով կորոնավիրուսի ժամանակ տեղի ունեցած չարաշահումների աղմկահարույց թեմային:

 Նշենք, որ նախօրեին էլ  նա անդրադարձել էր հակակոռուպցիոն կոմիտեի կողմից համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողություններին եւ առանձնացրել իր համար կասկածելի կետեր:

«Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում կամ ինչու լավ չի աշխատում պետական ապարատը...

Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շուրջ հարուցված քրեական վարույթներով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում ձերբակալություններն ու կալանավորումները հստակ հաղորդագրություն են ամբողջ պետական ապարատին, որ հանկարծ նախաձեռնողականություն չցուցաբերեն տարբեր հարցեր լուծելիս, որոշումներ չընդունեն, անվերջ քննարկումներ անեն տարբեր հարցերի շուրջ, իրենց լիազորությունների շրջանակներում եղած հարցերը չլուծեն, այլ միշտ թույլտվություն հարցնեն վերադասից, որովհետև վաղը կարող են հանիրավի մեղադրվել «որոշում կայացնելու համարձակություն» ունենալու համար: Մեր բազմաթիվ հայրենակիցներ են բախվել վերոշարադրյալ խնդրին, ավելին հաճախ լսել այդ չարաբաստիկ արտահայտությունը, որ «վերադասը պետք է որոշի այդ հարցի լուծումը», քանի որ ինքը վախենում է պատասխանատվությունից:

Ուրեմն, կովիդի ժամանակ ամբողջ աշխարհում կար մահճակալների դեֆիցիտ և վստահ եմ բոլորն են հիշում այն կադրերը, թե ինչպես են տարբեր զարգացած և հարուստ երկրներում կովիդով հիվանդ պացիենտները «բուժում» ստանում բժշկական կենտրոնների միջանցքներում և բակերում` բաց երկնքի տակ: Եվ որպեսզի մեր մոտ նման իրավիճակ չստեղծվի կառավարությունը որոշեց, որ ամեն ինչ անելու ենք հնարավորինս շատ մահճակալային ֆոնդ ունենալու համար, իսկ համավարակի առաջին պիկի ժամանակ առողջապահության նախարարությունում որոշվեց, որ ստեղծվելու են խմբեր, որոնք այցելելու է ԲԿ-ներ, որպեսզի արդեն իսկ թեթև պացիենտներին գրեթե հարկադրաբար դուրս գրեն` շատ ծանր պացիենտների համար ազատ մահճակալներ ապահովելու նպատակով: Մենք նաև քննադատվել ենք սրա համար, թե ինչու ենք այդ թեթև հարկադրանքը կիրառում և բազմաթիվ պացիենտներ. չէին էլ ուզում դուրս գրվել, այլ ուզում են «մինչև վերջ» ապաքինվել հենց ԲԿ-ներում։

Վստահ եմ, գրեթե ոչ մի երկրում նման մեխանիզմ չի եղել և մեր մոտ էլ կարող էր չլինել ու ոչ ոք մեզ չէր կարող հետագայում մեղադրել, թե ինչու նման բան չենք արել: Իհարկե մենք այդ դեպքում ավելի շատ ծանրացած դեպքեր կունենայինք և դժբախտաբար նաև ավելի շատ մահեր: Այդ խմբերի վրա դրված է եղել մեկ պարտականություն` իրենց բժշկական գիտելիքները օգտագործելով ապահովել հնարավորինս շատ ազատ մահճակալներ, ինչը և նրանք պատշաճ արել են:

Բայց հիմա, փաստորեն այդ խմբի բժիշկները և կովիդի բուժումը համակարգող տեղակալներից մեկը անհիմն մեղադրվում են ինչ-որ ֆինանսական վերահսկողություն պատշաճ չկատարելու մեջ: Ըստ էության, եթե չլիներ ավելի շատ կյանքեր փրկելու համար ընդունված վերոնշյալ որոշումը, չէր լինի և այսօրվա անհեթեթ մեղադրանքը:

Չեմ զարմանա եթե մեզ վաղը մեղադրեն կովիդի ժամանակ Չինաստանից թթվածնի կայաններ ինքնաթիռներով Հայաստան հասցնելու կամ Ռուսաստանից ու Վրաստանից հեղուկ թթվածին ներկրելու մեջ, չէ որ կովիդն արդեն անցել է և մեղադրողներն արդեն մաքուր թթվածնի կարիք չունեն:

Շարունակելի...»

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 10-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գեւորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Գործով կալանավորվել են Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, Թոքաբանության ազգային կենտրոնի դեղակայուն բաժանմունքի վարիչի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Մամուլի որոշ տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում հնարավոր է, որ անձեռմխելիությունից զրկվի եւ ձերբակալվի ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Արսեն Թորոսյան Հայաստան ՖԲ Գրառում խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին