f

Անկախ

Բայդենը և ֆոն դեր Լայենը կքննարկեն էներգետիկայի բնագավառում ԵՄ-ի և ԱՄՆ-ի գործընկերության ամրապնդման հարցերը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր հանդիպում կանցկացնեն Վաշինգտոնում: Ի թիվս այլ հարցերի, կողմերը կքննարկեն Վաշինգտոնի և Բրյուսելի գործընկերության ամրապնդման ծրագրերն էներգետիկայի ոլորտում, որը կոչված Է առաջին հերթին վերջ դնելու ԵՄ կախվածությանը ռուսաստանյան ածխաջրածիններից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Իհարկե, ինչ վերաբերում Է այդ էներգետիկ գործընկերությանը, մենք աշխատել ենք արագորեն նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսաստանյան հանածո վառելիքից, արագացնել Եվրոպայի անցումը կանաչ էներգիայի: Այդ գործընկերությունը գերազանցել Է մեր նպատակներն այն առումով, որ դրա հաշվին ԱՄՆ-ից կրկնակի ավելի հեղուկացված բնական գազ Է հասցվել Եվրոպա, քան նախատեսվում էր», - հայտարարել Է Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Պաշտոնյան հավելել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը և Եվրամիությունը կհայտարարեն բանակցությունների մեկնարկի մասին մի համաձայնագրի շուրջ, որը կվերաբերի էլեկտրամոբիլների մարտկոցների արտադրության համար անհրաժեշտ չափազանց կարևոր օգտակար հանածոներին: Բրյուսելը և Վաշինգտոնը խորհրդակցությունների շրջանակներում կքննարկեն նաև անհրաժեշտ սուբսիդիաները, արտոնություններն ու խթանները Էկոլոգիապես մաքուր էներգետիկայի անցնելու համար: «Մենք ցանկանում ենք երաշխավորել, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև կարևորագույն  օգտակար հանածոների առևտուրն իրականացվի ամենաբարձր չափանիշներով», - ասել է վարչակազմի ներկայացուցիչը:

Պաշտոնյան նաև հավելել է, որ Բայդենը և ֆոն դեր Լայենը կքննարկեն ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի նկատմամբ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների ավարտի ժամկետները:

ԱՄՆ Ջո Բայդեն Ուրսուլա ֆոն դեր Լյաեն Էներգետիկայի բնագավառ Աշխարհում

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին