f

Անկախ

Վրացական թնջուկի ուղիղ կապը Մեծ թուրանի հետ․ Վահե Սարգսյան


Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահին՝ այլևս չքննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Օտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրենքների նախագծերի վերաբերյալ իրավական եզրակացություն պատրաստելու խնդրանքը, այսօր էլ՝ ժամը 12:00-ին, Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստ կհրավիրի: Իշխող «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն արդեն հայտարարել է, որ մարտի յոթին առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը, ըստ ընթացակարգի, երկրորդ ընթերցմամբ կընդունվի խորհրդարանի նիստում և կտապալվի այսօր:

Վրաստանի ՆԳՆ-ն էլ հայտարարել է երեկ, որ մարտի 7-ին և 8-ին խորհրդարանի հարակից տարածքում բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:

Այսինքն՝ հանրահավաքի ելածների երկու հիմնական պահանջները կատարված են: Եվ չնայած այս հանգամանքին՝ երեկվա հանրահավաքում որոշում է կայացվել այսօր ևս գալ խորհրդարանի շենքի մոտ՝ հետևելու հետկանչման գործընթացին (երեկ վանկարկում էին, որ չեն հավատում իշխանությունների հավաստիացումներին, չնայած, որ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն երեկ հստակ հայտարարեց՝ քաղաքական որոշումը կայացված է, ոչ մի դեպքում չի կարող վերանայվել, մնացածը տեխնիկական հարց է, ովքեր փորձում են դա օգտագործել մանիպուլյացիայի համար, կոչ ենք անում զերծ մնալ նման շահարկումներից):

Պարզորոշ է՝ Վրաստանում գործող և Արևմուտքից ֆինանսապես ու բովանդակային իմաստով համակարգվող ցանցը շարունակելու է պատճառներ որոնել, որպեսզի շարունակի մոբիլիզացնել հասարակության շերտերին:

Շուտով կհայտարարեն, որ իշխանությունները «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագծի հետկանչումից հետո պարտավոր են հրաժարվել նաև մյուս՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» (FARA (Foreign Agent's Registration Act)) օրենքից, որը չի քվերակվել խորհրդարանում, իսկ Վենետիկի հանձնաժողովին արդեն խնդրվել է չքննարկել այն:

Մի բան ակնհայտ է՝ Վրաստանի իշխանությունները «սառը պատերազմի» մեջ են այլևս արևմտյան գաղութարարների հետ, և թե՛ մի կողմը, թե՛ մյուս կողմը այս ամենի մեջ փորձարկեց իր ուժերը:

Արմուտքը փորձարկեց իր աճեցրած գործակալական ցանցի ներուժը՝ փորձելով հասկանալ, թե հնարավո՞ր է այս փուլում Վրաստանում ստեղծել նոր ճակատ, հեռացնել իրեն այլևս չենթարկվող ու Վրաստանի պետական շահով առաջնորդվող իշխանություններին՝ վերականգնելով վասալ-սյուզերեն նախկին («սահակաշվիլիական») իրավիճակը:

Վրաստանի իշխանություններն էլ փորձեցին հասկանալ՝ ինչպիսի՞ դիմադրություն կառաջանա իրենց բոլոր այն նախաձեռնությունների դեպքում, որոնք միտված են պետական ինքնուրույնության վերականգնմանը և Արևոմւտք-ՌԴ բալանսավորված քաղաքական գծի որդեգրմանը:

Պարզորոշ է՝ Վրաստանի զարգացումները ոչ միայն կարևոր, այլև ճակատագրական նշանակություն ունեն ՀՀ-ի համար, և, եթե Արևմուտքին հաջողվի շարունակական դարձնել ու խորացնել ճգնաժամը երկրում, ավելին՝ հասնել վասալ իշխանությունների ձևավորմանը, ապա տարբերակներից ամենահավանականը, որը կարող է տեղի ունենալ, պարփակված է հետևյալ կետերում.

- Վերին Լարսով անցնող անցակետի փակում և ՌԴ-ի հետ ամբողջական մեկուսացում՝ 2006-2009 թթ. օրինակով (միջանկյալ նշենք՝ Արևմուտքի քաղվերլուծաբանները վաղուց խորը անհանգստություն են հայտնում առ այն, որ Վրաստան-ՌԴ կարգավորվող տնտեսական հարաբերությունները բերելու են նաև քաղաքական հարաբերությունների կարգավորմանն ու բալանսի վերականգնմանը),

- ՀՀ-ի համար կենսական կարևորություն ունեցող և ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ միակ ցամաքային կապի խզումը, տնտեսաական շրջափակման իմաստով արդեն թերակղզու վերածված (կմնա միայն Իրանի հետ կապը) ՀՀ-ն ուղղակի նվեր կլինի ՀՀ-ում գործող նույնատիպ (գործակալական դաշտի վրա ձևավորված և վասալական վարքագծով) իշխանությունների համար, որոնք անմիջապես ձեռնամուխ կլինեն իրենց վաղեմի երազանքի իրագործմանը՝ ցանկացած զոհաբերությամբ (Արցախի լիակատար հանձնում, Սյունիքի միջանցք կամ ամբողջական հանձնում, «անկլավների», միջպետական ճանապարհների, չի բացառվում նաև՝ առանձին շրջանների հանձնում Ադրբեջանին) բացել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հաղորդուղիները,

- կսկվի ՀՀ-ում և Արցախում ռուսական ռազմական ներկայության «ավելորդ լինելու» մասին լայն արշավ,

- Արևմուտքն ամբողջովին իր ձեռքը կվերցնի տարածաշրջանի կուռացիան, որտեղ իր առանցքային դերը կստանձնի Թուրքիան՝ ձգտելով ամեն կերպ դուրս գալ «ուղեծրից» և ստեղծել Մեծ թուրանի հիմքերը,

- կսկսվի Իրանի լայնածավալ մեկուսացումն ու կազմաքանդումը,

- զուգահեռ կընթանան Չինաստանին զսպող գործողությունները (հիշենք, որ Իվանիշվիլու վարչակարգը լայն նախագծեր է սկսել Չինաստանի հետ՝ Աջարիայից և այլնից փորձելով դուրս մղել արևմտաթուրքական կապիտալը, ինչը ևս չեն մարսում գաղութարարները):

Հ.Գ. Լուսանկարում՝ գեղասահորդ Անաստասիա Գուբանովան 2023 թ. հունվարին դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Վրաստան քաղաքական Տարածաշրջան Հայաստան Վահե Սարգսյան FARA-ի օրենք Մեծ Թուրան

Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ավելին
Ավելին