f

Անկախ

«Քաղաքական թեմա էր, տհաճ բաները փորձում եմ չհիշել». Չալաբյանի դեմ ցուցմունք տված Թոռնիկ Ալիյանը հարցաքննվում է


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ մարտի 10-ին, ընթանում է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը:

Դատարանում հարցաքննվում է Չալաբյանի դեմ ցուցմունք տված Թոռնիկ Ալիյանը, որը հանդիսանում է Ագրարային  համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը:

Նա պատմեց, որ առաջին անգամ համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի հետ հեռախոսով է կապը ունեցել: Նրա հետ պետք է քննարկվեր գյուղատնտեսական ոլորտի շրջանակներում ծրագիրը:

Ալիյանն ասաց, որ առաջին անգամ համալսարանի ուսխորհրդում են հանդիպել:

«Առաջին հանդիպմանը ես իմ տեղակալին ասել եմ, որ դիմավորեն, ես համալսարանում չեմ եղել, ուղեկցեն Էմմա Սարգսյանին իմ աշխատասենյակ, եւ ես եկել ու մոտեցել եմ նրան: Սկզբում գյուղատնտեսական ոլորտի շրջանակներում էր քննարկումը, հետո քաղաքական դաշտ, մեկ տարի անցել է, մանրամասները չեմ հիշում: Տհաճ բաները փորձում եմ չհիշել, այդ պատճառով հիշում եմ այն, ինչ գյուղատնտեսական շրջանակներում է եղել»:

Գործով մեղադրող դատախազի ճշտող հարցին, թե ինչու էր տհաճ թեմա, նա պատասխանեց, քանի որ քաղաքական թեմա էր:

«Քննարկում եղավ, որ քաղաքական հարց է, ուզում ենք դուք էլ մեզ միանաք: Բայց կոնկրետ, ինչ ու ոնց, չեմ կարող բացատրել»:

Դատախազի հարցին, որ եթե տհաճ թեմա էր, ինչու է ինքը շարունակել հանդիպումներ ունենալ նրանց հետ, վկան պատասխանեց. «Մեկ հանդիպում եղել է Չալաբյանի եւ երկու անգամ Էմմա Սարգսյանի հետ: Էմմա Սարգսյանն է Չալաբյանին ներկայացնողը եղել: Ասել է՝ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, ես հարցրել եմ՝ որ քաղաքական ուժի, Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյան, նա ասել է՝ ոչ մեկի հետ կապ չունեն: Չալաբյանի հետ հանդիպումը տեւել է կես ժամ, նա իր հայացքներն է ներկայացրել, թե ինչ գործունեություն է ծավալելու հայրենիքի համար: Երբ ես Էմմա Սարգսյանին հեռախոսազանգով ասացի՝ չեմ ուզում քաղաքական բանի մեջ ներքաշվենք, 2000 հոգու հետ կապված հարցը վերջին քննարկմանն է եղել»:

Դատախազի հարցին՝ արդյո՞ք եղել է հորդոր միանալ բողոքի ակցիաներին, վկան ասաց, որ չի հիշում:

Դատական նիստի մեկնարկից առաջ Թոռնիկ Ալիյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե համացանցում հրապարակված ձայնագրությունն ինքը չի արել, եւ, ըստ նրա, այդ ձայնագրությունն ավելի շատ իրեն է վնասում. «Որովհետեւ ոնց որ մաս է, որ մենակ ես եմ խոսում: Հրապարակված ձայնագրության մեջ կարեւոր մասեր են կան, օրինակ՝ ես մերժել եմ այդ ամենը»:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ավետիք Չալաբյանին մեղադրանք առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երեւան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետեւ մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին եւ նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» եւ «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար:

Չալաբյանը նախորդ տարվա մայիսի 14-ին կալանավորվել էր, որոշ ժամանակ կալանքի տակ գտնվելուց հետո նա ազատ էր արձակվել:

Հայաստան Ավետիք Չալաբյան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին