Հազարավոր ցուցարարներ, որոնք հանդես են գալիս Իսրայելի իրավական համակարգի բարեփոխման դեմ, Թել Ավիվում կառավարական համալիրի մոտ արգելափակել են հիմնական մայրուղու հատվածը, հաղորդում է իսրայելական Ynet պորտալը:
Բազմահազարանոց բողոքի ցույց է սկսվել Խաբիմի կենտրոնական հրապարակում, որից հետո ցուցարարների ամբոխը երթով շարժվել է դեպի կառավարական համալիր: