Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է միջնորդ դառնալ Ուկրիանայում կարգավորման հարցում, բայց կարծում է, որ դրա ժամանակը դեռ չի եկել։
«Ես պատրաստ եմ անել դա... Եթե երկու կողմերը որոշեն, որ եկել է միջնորդության դիմելու ժամանակը եւ որ ես կկարողանամ օգտակար լինել, ես կանդրադառնամ դրան։ Բայց, ցավոք, չեմ կարծում, թե ժամանակն է»,- ասել է նա la Repubblica իտալական թերթի հարցազրույցում՝ ավելացնելով, որ հակամարտությունը «դեռ կշարունակվի այնքան, մինչեւ որ դրա հնարավորությունը ստեղծվի»։
Նեթանյահուն հինգշաբթի երկօրյա այցով մեկնելու է Հռոմ, որտեղ հանդիպելու է տեղի հրեական համայնքի եւ Իտալիայի կառավարության ներկայացուցիչների հետ։