f

Անկախ

​​​​​​​«Արևմտյան Ադրբեջան» նախագիծը, Հայաստանը և թուրք-սուննիական աղեղը Իրանի շուրջը. EADaily


Մարտի 5-ին Անդրկովկասից ողբերգական լուրեր հասան՝ ևս մեկ անգամ հիշեցնելով չկարգավորված ղարաբաղյան հակամարտության մասին: Վտանգ կա, որ Ղարաբաղում բռնկված լարվածության խորապատկերում չնկատվի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, որը կարող է հանգեցնել մեծ տարածաշրջանային հակամարտության:

Փետրվարի 28-ին Ադրբեջանից հաղորդում հասավ, որը մտածել էր տալիս այն մասին, որ Բաքուն և Երևանը շատ հեռու են խաղաղությունից: Այդ օրը Արևմտյան Ադրբեջանի համայնքի մամլո քարտուղար Ուլվյա Զուլֆուգարը հայտարարեց.

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի մշակութային ժառանգության վերականգնմանն ու պահպանմանը ներկայիս Հայաստանում, ապա պետք է նշել, որ դա խաղաղության ու հաշտության կարևոր պայման է: Այդ կապակցությամբ մենք, ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների մասնակցությամբ, կջանանք գնահատել ադրբեջանցիների մշակութային ժառանգության վիճակը Հայաստանի տարածքում: Պետք է մշակութային ժառանգության վնասված և ոչնչացված օրինակների ցանկ կազմվի, իսկ Հայաստանի կառավարությունը պետք է կատարի դրանց վերականգնման և պահպանման իր պարտավորությունըԱրևմտյան Ադրբեջանի համայնքն իր անդամների մարդահամար է անցկացնում միջազգային մեթոդաբանության հիման վրա: Ապագայում մենք նաև ջանքեր կգործադրենք ուրիշ պետություններում ապրող արևմտյան ադրբեջանցիների մարդահամարի համար»:

Այս հայտարարությունը պատահական չէր: Արդեն մարտի 3-ին «Հաղթահարելով լեռները. Խաղաղ և օրինական վերադարձը Արևմտյան Ադրբեջան» թեմայի լսումների ընթացքում արտաքին գործերի փոխնախարար Խայաֆ Խալաֆովը հայտարարեց.

«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձը ոչ միայն երկար տարիներ Արևմտյան Ադրբեջանից վտարված մեր հայրենակիցների, այլև ողջ ադրբեջանցի ժողովրդի երազանքն ու ազգային նպատակն է: Վերադարձը Արևմտյան Ադրբեջան զգայուն, կարևոր հարց է մեր հասարակության և պետության համար: Հրատապ է ներկայումս այդ հարցը բարձրացնել նոր քաղաքական իրողությունների համատեքստում, որոնք ծագել են հայրենական պատերազմից հետո [այդպես են Ադրբեջանում անվանում 2020 թվականի երկրորդ ղարաբաղյան պատերազմը- Պ. Մ.]»:

Ավելին, Խալաֆովը կոչ արեց լրջորեն վերաբերվել Հայաստանի յուրացմանը («վերադարձին Արևմտյան Ադրբեջան»).

«Այդ հարցում չի կարելի պոպուլիզմ թույլ տալ, հարկ է մոտենալ ազգային և պետական դիրքերից: Արևմտյան Ադրբեջանի համայնքը շատ մեծ պոտենցիալ ունի, որը հնարավորություն է տալիս իրականացնելու Ադրբեջանի նախագահի առաջադրած Վերադարձի հայեցակարգը: ՄԱԿ-ում ԱԳՆ-ի մշտական ներկայացուցչության միջոցով Հայեցակարգի փաստաթուղթը տարածվել է ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ, որում արտացոլված է  հայրենի վայրերից բռնի վտարված Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների վերականգնումը»:

Իրոք, «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» մասին լրջորեն խոսեց 2022 թ. վերջին ինքը՝ Իլհամ Ալիևը (տե՛ս  Ալիևը Հայաստանը Արևմտյան Ադրբեջան դարձնելու ուղի է բռնել ), ընդ որում այդ գաղափարը հավանության է արժանացել Թուրքիայի կողմից (տե՛ս Թուրքիան դեմ չէ, որ Հայաստանը վերածվի Արևմտյան Ադրբեջանի): Կարելի է մարդկայնորեն հասկանալ ադրբեջանցիներին, որոնք 1980-ական  թթ. վերջին ստիպված էին լքել Հայկական ԽՍՀ-ի տարածքը, բայց ներկայիս պայմաններում «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադառնալու կոչերը կարելի է գնահատել բացառապես որպես Հայաստանի Հանրապետության վերացման կոչ:

Բուն Հայաստանի տարածքի վրա հարձակվելու փորձի մասին է վկայում Արևմտյան Ադրբեջանի համայնքի վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլիի ելույթը մարտի 3-ին «Հաղթահարելով լեռները. Խաղաղ և օրինական վերադարձը Արևմտյան Ադրբեջան» լսումների ընթացքում: Համաձայն Azertag տեղեկատվական գործակալության հաղորդման՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավարը կարծում է, որ հայերը ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնվել են բացառապես … Ռուսաստանի շնորհիվ.

«Վերջին 200 տարիներին խախտվել են արևմտյան ադրբեջանցիների բոլոր իրավունքները: Այդ ամենը սկսվել է Ռուսաստանի՝ Հարավային Կովկասը օկուպացնելուց և հայերին մեր տարածքներում վերաբնակեցնելուց… Ա. Ալեքբերլին հայտարարեց, որ զիջումները երևանյան հայերին և «Արարատյան հանրապետության» ստեղծումը պատմական մեծ սխալներ էին»:

Ավելին, Ալեքբերլիի խոսքով՝  ադրբեջանական կողմը որոշել է տեղեկացնել միջազգային հանրությանը Արևմտյան Ադրբեջանի իրողությունների մասին.

«Մենք՝ որպես Արևմտյան Ադրբեջանի համայնք, դիմել ենք նամակով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և ներկայումս Հայաստանում Եվրամիության առաքելությանը: Այժմ գրանցված է 237 գյուղ, որոնք պատկանում են Արևմտյան Ադրբեջանին, հավաքվել են փաստաթղթեր մոտ 20 հազար ընտանիքներից»:

Մի խոսքով, բոլոր պետությունների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը հետամուտ լինելու մասին պատմող Ադրբեջանը աչք է դրել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա:

Ինչպե՞ս դա կարող էր տեղի ունենալ: Ադրբեջանական կողմն իրավացի է, երբ ասում է, որ 2020 թ. երկրորդ ղարաբաղյան պատերազմի շնորհիվ Անդրկովկասում նոր իրողություններ են ի հայտ եկել: Ղարաբաղին հաղթելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը ստորագրեցին Շուշիի հռչակագիրը՝ ամրագրելով թուրք-ադրբեջանական հարաբերությունների դաշնակցային բնույթը: Այդ հռչակագրում դրվագներ կան, որոնք ուղղակիորեն ասում են այն մասին, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմը պարզապես գրգռել է Անկարայի և Բաքվի պատմական ախորժակները.

«Կողմերը նշում են, որ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Ադրբեջանը և Թուրքիան միրացնող միջանցքի (զանգեզուրյան միջանցք) բացումը և որպես շարունակություն տվյալ միջանցքի Նախիջևան-Կարս երկաթուղու կառուցումը կարևոր ավանդ կլինեն երկու երկրների միջև տրանսպորտա-հաղորդակցական կապերի ինտենսիվացման մեջԿողմերն ընդգծելով, որ Հայաստանի անհիմն պահանջատիրությունը Թուրքիայի դեմ, պատմությունը խեղաթյուրելու փորձերը և պատմական փաստերի քաղաքականացումը դրանք խեղաթյուրելու միջոցով վնաս են հասցնում խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում, վճռականորեն պաշտպանում են այդ համատեքստում 1915 թվականի իրադարձությունների հետ կապված իր արխիվները բացած Թուրքիայի ջանքերը՝ ուղղված Հայաստանում և այլ երկրներում արխիվների բացմանը և այդ թեմայով պատմաբանների հետազոտությունների անցկացմանը»:

Այսինքն՝ անմիջապես ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը որոշել է ձեռնամուխ լինել Սյունիքի բռնակցմանը՝ միաժամանակ պահանջելով Հայաստանից հրաժարվել Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից  և դատապարտումից:

Ընդ որում, եթե Ադրբեջանում ոգեշնչում տեղի ունեցավ  Ղարաբաղին հաղթելու կապակցությամբ, ապա Հայաստանում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը  2020 թվականի պարտությունից հետո ոչ միայն չհեռացավ, այլև կարողացավ ամրապնդել իր դիրքերը՝  արտաքին քաղաքականության բոլոր փորձանքների համար մեղադրելով Ռուսաստանին: Պետք է նկատել, որ հայ եվրոատլանտիստները մեծ հույսեր էին կապում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի հետ՝ ենթադրելով, որ Սպիտակ տան նոր տերը կսանձի թուրք-ադրբեջանական տանդեմը: Ավաղ: 2022 թ. հունիսին Բայդենը երկարացրեց 907-րդ փոփոխությունները (տե՛ս  Միացյալ Նահանգները ստում է, Ռուսաստանը չի շրջափակել Լեռնային Ղարաբաղը), իսկ նրա վարչակազմն ամեն կերպ պաշտպանում է եվրոպական երկրների հետ Ադրբեջանի էներգետիկ համագործակցությունը (տե՛ս США благословили энергетическое сотрудничество Азербайджана с Европой ): Վերջապես, 2022 թ. ի վեր  նկատելի է Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի համագործակցությունը անվտանգության, ոլորտում, ինչը համընկավ ամերիկա-իրանական և իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության հետ: Բոլորովին վերջերս՝ մարտի 2-ին, ԱՄՆ-ի դեսպանությունը Բաքվում հայտարարեց.

«Գործերի ժամանակավոր հավատարմատար Գուգո Գևարան այցելեց պետական մաքսային կոմիտե Աստարա քաղաքում՝ դիտարկելու Ադրբեջանի հարավային սահմանի երկայնքով անօրինական թմրանյութերի շրջանառության կանխման սարքավորումների օգտագործումը, որոնք տրամադրել է ԱՄՆ-ն»:

Աստարան գտնվում է Իրանի հետ սահմանին, որին Ադրբեջանը  մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության մեջ: Այդ առնչությամբ հստակ է դառնում, որ ԱՄՆ-ն և առհասարակ Արևմուտքը Ադրբեջանին պատրաստում են Իրանի հետ առճակատման (տե՛ս Запад и Турция готовят Азербайджан к войне с Ираном). Դա նման է ճշմարտության, քանի որ փետրվարի 18-ին Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Փաշինյանի մասնակցությամբ եռակողմ հանդիպումից հետո Ալիևը հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարեց, որ Իրանում իրենց դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը  կազմակերպել են «իրանական իսթաբլիշմենթի ներկայացուցիչները» և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն. «Դրանից հետո միայն մենք կարող ենք խոսել որևէ կարգավորման մասին»:

Եվ ահա Իրանի ներկայացուցիչներին ադրբեջանական դեսպանատան վրա հարձակվելու համար մեղադրելուց հետո ամերիկացի դիվանագետ Գևարան այցելում է ադրբեջանա-իրանական սահման: Ավելի վաղ՝ փետրվարի 23-ինթմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի նպատակով Ադրբեջանի ցամաքային սահմանների ամրացման համար աջակցության  մասին հայտարարեց Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գործերի նախարար Լեո Դոկերտին (տե՛ս  Зеленский оказал медвежью услугу Азербайджану): Այսինքն՝ ոչ միայն ԱՄՆ-ն, այլև Մեծ Բրիտանիան է որոշել Ադրբեջանը  Իրանի գլխին դեմ տված ատրճանակ դարձնել:

Դա ցույց է տալիս, որ Ադրբեջանի՝ Հայաստանը Արևմտյան Ադրբեջանի վերածելու քարոզարշավն ուղղված է ոչ միայն հայկական պետականության դեմ, այլև Իրանի դեմ: Եթե Հայաստանը կորցնի Սյունիքը, Իրանը փաստացի կհայտնվի թշնամական թուրք-սուննիական կիսաօղակի մեջ՝ բաղկացած թուրք-ադրբեջանական տանդեմի դաշնակիցներից կամ համակիրներից (դրանց շարքում են իրաքյան արաբ սուննիները, Պարսից ծոցի  միապետությունների մեծ մասը, Պակիստանը, սուննիական Աֆղանստանը և Թուրքմենիան): Ուստի Ղարաբաղը Ադրբեջանի տարածք ճանաչելով՝ Իրանը բացահայտ հանդես է գալիս Սյունիքի բռնակցման դեմ՝ միաժամանակ միջոցներ ձեռնարկելով:

Այսպես, մարտի 1-ին Ադրբեջանի ԶԼՄ-ները հաղորդեցին այն մասին, որ իրանական իշխանությունները փակել են Թավրիզի համալսարանին առընթեր ադրբեջանագիտության կենտրոնը: Ամենայն հավանականությամբ կենտրոնը փակվել է այն պատճառով, որ այն կարող էր կապ ունենալ այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» ստեղծման կողմնակիցների հետ, որոնց աջակցում են Ադրբեջանը, Թուրքիան և Իրանի այլ հակառակորդներ: Սակայն էլ ավելի հետաքրքիր իրադարձությունները տեղի ունեցան մինչև ադրբեջանագիտության կենտրոնի փակումը: Փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ Սպահանի Նոր Ջուղայում հայկական համայնքը ցույց է արել ի պաշտպանություն չճանաչված Լեռնային Ղրաբաղի և նրա բնակչության: Իսկ մարտի 6-ին Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը սոցիալական ցանցում տեղեկացրեց.

«Իրան կատարած այցի շրջանակներում մարտի 4-ին Նոր Ջուղայում մասնակցել եմ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեճյանի գլխավորությամբ Սպահանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի ու Թեմական և Կրոնական խորհուրդների անդամների և շրջանի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպմանը։ Հանդիպմանը ներկա էր նաև «Հայաստան» խմբակցության իմ գործընկեր Աննա Գրիգորյանը։ Հանդիպման առանցքում Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը և այս օրերին համայն հայության կողմից դիմագրավվող մարտահրավերներն էին։ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցից հետո հարկ եմ համարում մի քանի կարևոր արձանագրումներ անել․

1․ Հայ-իրանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ պոտենցիալ և հեռանկար, որն այսօր ամբողջությամբ իրացված չէ։

2․ Իրանում մենք ունենք չափազանց կազմակերպված հայ համայնք, որի նկատմամբ մեծ հարգանք է տածում և՛ իրանական պետությունը, և՛ Իրանի եղբայրական ժողովուրդը։

3․ Չնայած բոլոր դժվարություններին և մեծ հիասթափությանը, մենք սփյուռքում ունենք հսկայական ներուժ, կազմակերպված հայ համայքներ, որոնք պատրաստ են ամեն ինչ անել սեփական հայրենիքի համար։

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մշտապես եղել և շարունակում է մնալ մեր ուժի ամենակարևոր աղբյուրներից մեկը»:

Ուշագրավը ոչ այնքան հայ պատգամավորների այցն է Իրան, որքան այն փաստը, որ Դաշնակցությունը ներկայացնող Սաղաթելյանը կարևոր ու հեռանկարային է համարում Հայաստանի և Իրանի համագործակցությունը: Իսկ դաշնակցականներն ավանդաբար ուժեղ  դիրք են ունեցել Եվրոպայի և Ամերիկայի հայ համայնքներում:

Իրանը, աշխատելով առհասարակ հայ հասարակության հետ, փորձում է համագործակցության եզրեր գտնել նաև Հայաստանի կառավարության հետ: Այսպես, փետրվարի 26-ին Իրանի համագործակցության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սեյեդ Սուլաթ Մորթազավին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ օգնություն առաջարկեց 2020 թ. ղարաբաղյան պատերազմում հաշմանդամ դարձած հայ զինվորների վերականգնման գործում:

Մի խոսքով, որպեսզի լրիվ չհայտնվի ոչ բարեկամական շրջապատում, Իրանը որոշել է ուժեղացնել աշխատանքը Հայաստանում, որի գոյությանը սպառնում է թուրք-ադրբեջանական տանդեմը՝ օգտվելով ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աջակցությունից:

Պյոտր Մակեդոնցև

Աղբյուրը՝ EurAsia Daily

 

 

Տարածաշրջան Հայաստան Իրան Ադրբեջան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին