Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայացավ ևս երկու հանդիպում:
Լոնդոնում «Տոտենհեմը», ընդունելով «Միլանին», 10 ֆուտբոլիստներով չկարողացավ ոչինչ անել: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով և «Միլանը» նախորդ խաղում հաղթանակի շնորհիվ ՉԼ1/4 եզրափակչում է:
Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց ՊՍԺ-ի հետ: Գերմանական ակումբը հաղթեց նաև երկրորդ խաղում, այս անգամ 2:0 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 3:0 հաշվով «Բավարիան» հաջորդ փուլում է: