f

Անկախ

Կոչ եմ անում իմ գործընկերոջ վերադառնալ քաղաքական, բովանդակային դաշտ. Մակունցը՝ Մարուքյանին


Ես այդ դաշտ չեմ մտնելու, որովհետեւ դա քաղաքական դաշտ չէ, կոչ եմ անում իմ գործընկերոջ վերադառնալ քաղաքական, բովանդակային դաշտ: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե իր եղբայրը հայհոյանք է գրել իր վիզը կտրողի հասցեին:

«Չնայած այն հանգամանքին, որ «Լուսավոր Հայաստանը» որեւէ կերպ իր մեղքի բաժինը միջադեպի առնչությամբ չի ընդունում, ինչի հետ համաձայն չենք, ես լիահույս եմ, որ այնուամենայնիվ ԼՀԿ-ն իր համար կանի հետեւություններ: Մեր խմբակցությունը դատապարտել է տեղի ունեցածը մեր հատվածով, թե ընդհանրապես միջադեպի հետ կապված: Մենք մեր հետեւություններ արել ենք, լիահույս ենք, որ ԼԿ-ն նույնպես կանի հետեւություններ թեկուզ ոչ հրապարակային, եւ մեր աշխատանքները կվերադառնան բնականոն, քաղաքական, բովանդակային դաշտ»,-հայտարարեց Մակունցը:

Հարցին, թե ինչ է լինելու, եթե ԼՀԿ պատգամավորները չվերադառնան ԱԺ նիստերին, Մակունցը նկատեց, որ հարցն ուղղված է հենց «Լուսավոր Հայաստանին», ինքը չի կարող մեկնաբանել:

Մակունցը նաև նշեց, որ Սասուն Միքայելյանի երեկ ամբիոնից ունեցած ելույթը բավականին հստակ էր, նա հիշեցնում էր, թե ինչ է տեղի ունեցել նախկինում:

«Ես նրա ասածը  չեմ ընկալել որպես սպառնալիք, երբ նա ասում էր՝ կամ ներողություն պետք է խնդրի, կամ լավ չի լինելու: Ես դա ընկալել եմ որպես բարոյական դաշտում, որ պարոն Մարուքյանի եղբոր ներողություն չխնդրելը լավ չի անդրադառնալու թե պարոն Մարուքյանի, թե ԼՀԿ հեղինակության վրա: Ես այդպես եմ ընկալել»,-ասաց Մակունցը:

Նշենք, որ  երեկ իր ելույթում «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն անդրադառնալով Էդմոն Մարուքյանի եղբոր գրառմանը, որտեղ նա իրեն հայհոյել էր, հայտարարել է. «Ես չեմ հակադարձի իր բառերով, երիտասարդ, քո մայրն ինձ համար սուրբ է, բայց եթե  դու քո խոսքերի համար ներողություն չխնդրեցիր, դուք գիտեք ես ով եմ, լավ բան չի սպասվում քեզ: Մեծի խորհուրդ եմ տալիս, վեր կենաս աղերսաբար ներողություն խնդրես իմ ծնողից»:

Լիլիթ Մակունց

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
Ավելին
Ավելին