f

Անկախ

Չեմ բացառում, որ Արցախի ներկայիս իշխանությունները հայտարարեն, որ համաձայն են լինել Ադրբեջանի կազմում. Շահնազարյան


Ըստ Լավրովի պլանի 5 շրջաններից դուրս են գալիս Արցախի ուժերը, երկու շրջան՝ Քելբաջար եւ Լաչինի, մնում են այնքան ժամանակ, քանի դեռ ազատ կամարտահայտությամբ ԼՂ կարգավիճակի հարցը որոշված չէ: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումները մեկ ժողովածուի շրջանակներում ներկայացնող՝ «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց արցախյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը:

«Դա, ըստ էության, կամ նշանակում է հավերժ, կամ Ադրբեջանը պետք է համաձայնի անցկացնել հանրաքվե: Հայկական կողմի դիրքորոշումն է, որ որեւէ ժամկետ հանրաքվեի վրա չպետք է լինի: Բոլորն էլ գիտեին, որ այդ հանրաքվեն չի լինելու եւ այդ կարգավիճակը պահպանվելու է, միջազգային խաղաղապահի ուժերը կանգնելու էին այնտեղ: Դա նշանակում էր, որ Լաչինի, Քելբաջարի շրջանները եւ ԼՂ-ն տարանջատվում էին Ադրբեջանից անվտանգության մեխանիզմներով:

2018-ից հետո նախագահ Սարգսյանը փակագծեր է բացել, որ պետք է երեք փաստաթղթեր լինեն՝ Հայաստան-Ադրբեջան փաստաթուղթ, դրանից հետո եռանախագահող երկրների հայտարարությունը, եւ դրանից հետո ՄԱԿ-ի ԱԽ որոշումը: Սա է եղել այս իշխանության ստացած ժառանգությունը»,- ասաց Շահնազարյանը՝ հիշեցնելով, որ այն տարածքները, որտեղից ԼՂ ուժերը դուրս էին գալու, դրանք բոլորը պետք է լինեին ապառազմականացված:

Շահնազարյանի խոսքով՝  իր ներկայացրածն այժմ երազանք է թվում ներկայի  հետ համեմատած, սակայն իրականում սա եղել է շատ մոտ իրականությանը:

«Հիշեցնեմ, որ հենց 2014-15 թվականներից Թուրքիան  եւ Ադրբեջանը քաղաքական արշավանքներ սկսեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ ամենաբարձր մակարդակով: 2018 թվականի եթե չեմ սխալվում փետրվարի Մյունխենյան ելույթին նախագահ Սարգսյանն ասաց «Աշխարհաքաղաքական մրցակցության ժամանակ չտուժելը արդեն մեծ շահ է», այո հաջողվում էր, եւ ինչ կարելի է ասել մկի ղեկավարի մասին եւ վայ այդ պետությանը, եթե ղեկավարն ասում է՝ մենք աշխարհաքաղաքականությամբ չենք զբաղվում»,- ասաց նա:

Նա նաեւ մի դրվագ հիշեցրեց 44-օրյա պատերազմի ժամանակ իր եւ նախագահ Սերժ Սարգսյանի խոսակցությունից:

«Երեւի հոկտեմբերի 21-22-ն էր, ես հարցրեցի՝ երբ կհամաձայնի այս ղեկավարությունը կանգնեցնել պատերազմը, պատասխանը ձեզ շատ կզարմացնի, նախագահն ասաց՝ «Ես վստահ եմ, մինչեւ Շուշին չհնաձնի, դա չի լինելու»»,-ասաց նա:

Շահնազարյանն ասաց, որ Հայաստանը միշտ բանակցել մեծ արժանապատվությամբ, թշնամին ատել է մեզ, բայց նաեւ հարգել է:

«Այս աղետը որի մեջ մենք գտնվում ենք, սկսել է 2018 թվականի ապրիլին, գիտենք հեղինակներին, խմբին, բայց չգիտենք՝ այս շարունակականությունը երբ է հասնելու եւ հենցղ այս աղետի պարագայում էլ շատ կարեւոր է նման ժողովածու ունենալը: Մենք անընդհատ ստորանում ենք, Արցախի շրջափակման պայմաններում հսկայական օգնություն են հատկացնում Թուրքիային,  այն էլ ցուցադրաբար, այս ստորացումը ավելի ծանր է, քան պատերազմի կորուստը, կարելի է պարտվել, բայց արժանապատվութունը պետք է պահել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այս շարունակական աղետի պայմաններում ինչքան էլ փորձեն Արցախի իշխանություններին, որ նրանք համաձայնեն լինել Ադրբեջանի կազմում, ընդ որում չբացառելով նման հայտարարությունը Արցախի իշխանություններից, ինքը չի կարծում, որ Արցախի հարցը լուծվելու է:

«Դա չի նշանակում, որ Լեռնային Ղարաաղի հարցը փակված է, եւ այդ մտածելակերպը, որ դրանով Արցախի հարցը կփակվի, իսկ ես հիմքեր ունեմ մտածելու, որ Արցախի իշխանությունները կարող են հայտարարել, որ համաձայն են լինել Ադրբեջանի կազմում, սխալվում են այդպես մտածելով թե Անկարայում, թե դիմացի շենքում, թե Մոսկվայում: Առանց Արցախի հարցի բացառվում է, որ այս տարածաշրջանում լինի կայունություն »,-եզրափակեց նա:

Դավիթ Շահնազարյան Արցախ Ադրբեջան Հայաստան Տեսանյութ

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին