Հռոմի երկնքում բախվել է Իտալիայի ռազմաօդային ուժերի երկու գերթեթև ինքնաթիռ. երկու օդաչուներն էլ զոհվել են։ Այս մասին հայտնել է իտալական Repubblica թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել զորավարժության ժամանակ։ Թերթի տվյալներով՝ բախվել է Siai Marchetti 208 երկու ինքնաթիռ. տեղում աշխատում են բժիշկներն ու քննչական մարմինների ներկայացուցիչներ։
Ընդհանուր առմամբ, թռիչքին մասնակցել է չորս ինքնաթիռ։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին։