Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին», կալանավորելու որոշման դեմ Վերաքննիչ դատարան փաստաբանները բողոք են ներկայացրել: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը:
Նա նշեց, որ իրենց բողոքը մակագրվել է դատավոր Կարեն Մարդանյանին:
Հիշեցնենք, որ Գալստյանը կալանավորվել է հունվարի 31-ին: Քրեական վարույթի բովանդակությունը գաղտնի է պահվում թե՛ իրապահների, եւ թե՛ Գալստյանի փաստաբանների կողմից:
Նշենք, որ Դավիթ Գալստյանն անցնում է նաեւ անպիտան հրթիռներ ձեռք բերելու գործով: Նա այդ գործով տեւական ժամանակ կալանավորված էր, եւ ազատ էր արձակվել գրավի դիմաց: