f

Անկախ

՛՛Հրապարակ"․ շատ մտածված հարվածներ են հասցվել մեր արժեքային համակարգին


Հասարակության կողմից տրամաբանական անտարբերություն եմ տեսնում։ Ինչու տրամաբանական, որովհետև 2020 թվականի պատերազմի ավարտից հետո մեր հասարակությունը շատ խորը անտարբերության էր մատնվել։

Հասարակությունը հաշվի չառնելով նույն այդ պատերազմի թիվ մեկ մեղավորներին ու պատասխանատուներին՝ արտախորհրդարանական ընտրություններում նորից իր վստահությունն ու քվեն նույն ուժին տվեց, թեպետ ռեսուրսների կիրառման հնարավորությունը ընտրությունների արձանագրման հարցում իհարկե պետք չէ բացառել։ Այս մասին քիչ առաջ «Կանայք այս դժվար պատմական փուլում» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասաց նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։


Հանդիպումը, հիշեցնենք, նախաձեռնել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը։ «Իրականում մեր հասարակության անդամները անտարբեր են գտնվում, որովհետև տարբեր միջոցներով նրանց թմրեցրել են։ Այն աղետները, որոնք թափվեցին մեր երկու պետությունների գլխին, նորմավորված են դարձել, այսինքն՝ մարդիկ սկսել են մտածել, որ այդ աղետները նորմա են։ Իրականում աշխատանքի հսկայական տեղ կա ու այդ աշխատանքը հասարակության փոքրամասնություն կազմող քաղաքական էլիտայի ուսերին է։ Արդյոք մենք կարող էինք կանխել 2020-ի պատերազմը։ Հասարակությունն ինքն իրենով բնականաբար չէր կարող պատերազմ կանխել, որովհետև քաղաքացիները առողջ առաջնորդության կարիք ունեին ու քաղացին՝ որպես իր պարտքը կատարող, 2018 թվականին հավատալով այդ պահին քաղաքական հայտ ներկայացրած անձին, վստահության քվե տվեց՝ մտածելով, որ այդպես կարելի է լուծել տարիներ շարունակ կուտակված խնդիրդները պետության համար։ Իսկ արդյոք քաղաքական գործիչները կարող էին պատերազմը կանխել։ Ես այս հարցում ևս կարծում եմ, որ կանխելու շանսերը մեծ չէին, որովհետև այսօրվա իշխանությունը մեկ օրում չբերեց ու չհասցրեց այն իրավիճակին, ինչը տեղի ունեցավ 2020 թվականին ու դրանից հետո։ Սա երկու տասնամյակ, շատ լավ մտածված, պլանավորված քայլերի հետևանքն էր։

Այս եզրահանգումները ամենևին էլ օդից չեն։ Ինքս այս մտքին եմ եկել, քանի որ հետևել եմ մանրամասն վերջին տասնամյակում քաղաքական պրոցեսներին։ Խճանկարը հավաքելով հասկանում ենք, որ շատ մտածված հարվածներ են հասցվել մեր արժեքային համակարգին»,- հավելեց նա։

 

Աննա Կոստանյան Հասարակություն խմբագրի ընտրանի Հայաստան

«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Ավելին
Ավելին