f

Անկախ

Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակումը նախապես ծրագրավորված է եղել Ադրբեջանի կողմից. ԱԳՆ-ում հանդիպում է անցկացվել դեսպանների հետ


Մարտի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի և ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: 

Նախարարի տեղակալն օտարերկրյա դիվանագետներին է ներկայացրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման մանրամասները, որի հետևանքով զոհվել են Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է:

Վահե Գևորգյանը շեշտել է, որ վերոնշյալ դիվերսիոն հարձակումը, որը հանդիսանում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտում, եղել է նախապես ծրագրավորված Ադրբեջանի կողմից: Մասնակիցների ուշադրությանն է ներկայացվել ԼՂ իշխանությունների կողմից հրապարակած տեսանյութը, որն ապացուցում է Ադրբեջանի կողմից առաջ քաշված վարկածի անհիմն լինելը: Նա ընդգծել է նաև, որ դիվերսիոն գործողությունն իրականացվել է ոչ ռազմական թիրախի դեմ: 

Օտարերկրյա դիվանագետների ուշադրությունը հրավիրվել է այն փաստին, որ արդեն երկու շաբաթից ավել է, ինչ Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը կոպտորեն արհամարհվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այն փաստը, որ այս ահաբեկչական գործողությունը տեղի է ունենում նաև այդ չկատարված վճռի պայմաններում, վկայում է, որ Ադրբեջանը դարձել է միջազգային իրավունքի չարամիտ կարգազանց: 

Վահե Գևորգյանն ընդգծել է, որ Ադրբեջանը տարբեր առիթներով դիմում է ուժի կիրառման՝ ահաբեկելու և միակողմանի առավելապաշտ լուծումներ պարտադրելու նպատակով, և որ նման կրկնվող միջադեպերը վկայում են, որ միայն միջազգային հստակ մեխանիզմի գոյության և ներգրավվածության պայմաններում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև երկխոսությունը կարող է հաջողվել:

ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր հերթին հավելել է, որ Արդարադատության միջազգային դատարանի վճիռը պարտադրում է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը երկու ուղղությամբ, ինչպես նաև Լաչինի միջանցքում ապօրինի գործողությունների դադարեցումը և Լեռնային Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների վերականգնումը: 

Նշվել է, որ միայն միջազգային հանրության հասցեական գնահատականները, հստակ գործողությունները կարող են օգնել զսպելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և աջակցելու տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման ջանքերին:

ՀՀ ԱԳՆ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ Արցախի շրջափակում դիվերսիոն ներթափանցման փորձ Ադրբեջան Հայաստան

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին