f

Անկախ

Գագիկ Ծառուկյանի «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Արարատ համայնքին չի վճարել 118 մլն դրամ հողի վարձավճարը. «Հետք»


«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն արտադրական գործունեություն իրականացնելու համար Արարատ համայնքից վարձակալած հողերի համար 6 տարի վարձ չի վճարել, գրում է «Հետքը»:

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի սեփականատերը գործարար Գագիկ Ծառուկյանն է, նա ընկերության 100% բաժնեմասը ձեռք է բերել 2006թ․-ին: Գ․ Ծառուկյանի՝ համայնքին ունեցած հողի վարձավճարի պարտքը մոտ 118 մլն դրամ է։ Համայնքային հողերը կրաքարի և տրավերտինի հանքերն են, որոնք «Արարատցեմենտ» ՓԲԸ-ին վարձակալության էին տրվել 2015թ․ հոկտեմբերին, Արարատ քաղաքային համայնքի ավագանու որոշումով։

Արարատ քաղաքային համայնքի ավագանին, հիմք ընդունելով 2014թ. փետրվարին ընկերությանը տրված լեռնահատկացման ակտը, համայնքի վարչական տարածքում գտնվող 53․8625 հա հանքարդյունահանման տեղամասի վարձակալության ժամկետ էր սահմանել մինչև 14.07.2020թ.-ը։ Համայնքի վարչական տարածքում ընդգրկված 13․63617 հա, 9․76758 հա և 2․8781 հա մակերեսով հանքարդյունահանման տեղամասի վարձակալության ժամկետ է սահմանել մինչև 20.07.2032թ.-ը։ Նշված հողատարածքների 1 հեկտարի տարեկան վարձավճարը ավագանու նույն որոշումով սահմանվել է 124 200 դրամ։

Արարատ միավորված համայնքի ավագանին 2022թ. դեկտեմբերի 8-ի որոշումով «Արարատցեմենտ» ՓԲԸ-ին զիջել է հողի վարձավճարները չվճարելու դիմաց վարձակալության պայմանագրով հաշվարկված տույժերը։ «Արարատ համայնքի և «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի միջև կնքված համաձայնագրից ելնելով, որով ճանաչվել է վարձավճարների վճարման պարտավորության առկայությունը, սահմանվել է 2017թ․-ից մինչև 31.12.2022թ․ը կուտակված Արարատ համայնքում գտնվող 9․7857 հա,  13․6361 հա, 2․8781 հա, 20․05 հա, 6․4034 հա, 18․46 հա, 27․9453 հա, 5․3362 հա, 27․31 հա, 9․1874 հա, 17․2534 հա հողամասերի վարձավճարների վճարման մեկ տարվա ժամանակացույց»,- նշվում է ավագանու որոշման մեջ։

Նույն որոշումից տեղեկանում ենք նաև, որ համայնքապետարանը «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հետ համաձայնություն է ձեռք բերել՝

  • Արարատ համայնքում գտնվող 26․30021 հա մակերեսով հողամասերի վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարները կադաստրային արժեքի 1%-ի փոխարեն սահմանել 4%,
  • 47․35 հա և 2․9 հա հողամասերի վերաբերյալ վարձակալության պայմանագրերը կնքել կադաստրային արժեքի 4%-ով,
  • մեծացնել սոցիալական ծրագրերը և այն իրականացնել Արարատ համայնքի միջոցով,
  • Կախանովի ջրանցքից ցեմենտի գործարան անցնող խողովակաշարով Արարատ համայնքին ոռոգման ջուր տրամադրել
  • չօրինականացված շինությունները հաշվառել Կադաստրում։

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն, ինչպես պարզվեց որոշումից, նաև Կադաստրում չհաշվառված շինություններ ունի, որի համար նույնպես գույքահարկ չի վճարել համայնքին։ Բայցևայնպես, ավագանին որոշել է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի նկատմամբ մինչև 31.12.2022 թվականը ներառյալ չկիրառել ընդհանուր 158 հեկտար հողամասերի վարձակալության պայմանագրերով նախատեսված տույժերը։

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի նկատմամբ տույժեր չկիրառելու մասին որոշմանը ավագանու անդամներից դեմ է քվեարկել միայն «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ներկայացնող Սուրենավան համայնքի նախկին ղեկավար Կարո Կարապետյանը։ Այս կուսակցությունը գլխավորում է Արարատ քաղաքային համայնքի նախկին ղեկավար, այժմ ավագանու անդամ Հայկ Հայկյանը, որը կողմ է քվերակել տույժերը զիջելուն։ Նրա ղեկավարման շրջանում է «Արարատցեմենտը» վարձակալել հողերը և երկու տարի անց սկսել է չվճարել վարձը։ Նույն կուսակցությունից Արարատ գյուղական համայնքի նախկին ղեկավար Կարեն Ղազարյանը և «Ապրելու երկիր» կուսակցությունից Վահե Կարապետյանը ձեռնպահ են քվեարկել։

Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանին ուղղված գրությամբ փորձեցինք տեղեկանալ, թե

  • որքա՞ն են կազմում 2017թ․-ից մինչև 31.12.2022թ․-ը հողի վարձավճարը չվճարելու հետևանքով առաջացած տույժերը և ինչո՞ւ է որոշվել զիջել այն։
  • Վարձավճարների վճարման սահմանված ժամանակացույցով մինչ օրս որքա՞ն գումար է վճարվել։
  • «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի շինություններից քա՞նիսը հաշվառված չեն Կադաստրում, ո՞ր թվականից գոյություն ունեն դրանք, ինչո՞ւ չեն հաշվառվել, և որքա՞ն է կազմում չհաշվառված շինությունների տարեկան գույքահարկը և այլ հարցեր։

Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը չի պատասխանել մեր 14.02.2023թ․-ի գրությանը։ Օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո աշխատակազմին մեկ անգամ էլ հեռախոսով ենք հիշեցրել այդ մասին։ Դրանից հետո, մարտի 1-ին Ասլան Ավետիսյանից այսպիսի պատասխան ենք ստանում․ «Գրությամբ հայցվող տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի անունից հանդես գալու լիազորությունը և լրագրող լինելը հավաստող ապացույց»։ Հարցերին պատասխանելուց խուսանավող համայնքապետը, թերևս կարծում է, որ օրիգինալ բան է մտածել մերժելու համար։ Իրականում, խորհրդատուները նրան շատ անհարմար վիճակում են դրել այդպիսի պատասխան հուշելով։ Ոչինչ չասելը, տվյալ դեպքում պետք է որ նախընտրելի լիներ իրենց համար։

Նշենք նաև, որ Արարատ համայնքի սեփական եկամուտների մեջ ամենամեծ գումարն ապահովում են հողի վարձավճարները։ 2023թ․ տարեկան բյուջեում համայնքային հողերի վարձավճարը հաշվարկվել է 323 մլն 270 հազար դրամ։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Հայաստան Գագիկ Ծառուկյան

«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Ավելին
Ավելին