Ուկրաինայի շրջակա միջավայրի պաշտպանության եւ բնական ռեսուրսների նախարար Ռուսլան Ստրելեցն ասել է, որ ռազմական գործողությունների արդյունքում երկրի բնապահպանությանը 3 տրիլիոն գրիվենի (մոտ 76 միլիարդ դոլար) վնաս է պատճառվել, իսկ որոշ բնական ռեսուրսներ վերացել են իսպառ: Լվովում United for Justice համաժողովում այս մասին ասել է նա, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
«Մենք արդեն հաշվարկել ենք կորուստները․ 3 տրիլիոն գրիվենի բնապահպանական վնաս՝ հողի, օդի աղտոտում, այրված անտառներ, ոչնչացված բնական ռեսուրսներ», - ասել է Ստրելեցը։
Ըստ նրա՝ նախորդ տարվա փետրվարից երկրում վնասվել է գրեթե 3 միլիոն հա անտառ, որը Ուկրաինայի անտառային տարածքների մեկ երրորդն է, 500 հազար հա այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնության վերահսկողության ներքո կամ մարտական գործողությունների գոտում։