f

Անկախ

Ովքե՞ր են լավ և վատ դատավորները


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է.

Վարչապետի և արդարադատության նախարարի քննարկումից պարզ դարձավ, որ համատարած վեթինգի փոխարեն իշխանությունները գնում են արդարադատության համակարգին, ինչպես իրենք են նշում, ևս մեկ շանս տալու ճանապարհով։ Հնարավորություն են տալիս, որպեսզի իրենք իրենց խնդիրները լուծեն, և մենք ունենանք իսկապես անկախ դատական համակարգ, որի անկախության վրա ոչ մեկը չի կասկածի։ 

Ցավոք, անկախ դատական համակարգի անկախության վերաբերյալ իշխանության պատկերացումները էականորեն տարբերվում են դատարանների անկախության մասին միջազգայնորեն ընդունված չափանիշներից, հենց դատավորների պատկերացրած անկախությունից։ Իշխանություննների պատկերացրած անկախությունը դրսևորվում է  դատարանները շրջափակելով, միտինգների հարթակներից և լայվերից սպառնալով, վնգաստացող անվանարկելով, իշխանությունների շահերի հետ չհամընկնող որոշումների համար կարգապահական և քրեական վարույթներ հարուցելով։

«Եթե դատական օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո իրենց չարդարացնեն և դատական համակարգի հանդեպ վստահությունը մնա նույն մակարդակում, ապա Սահմանադրական փոփոխությունների ժամանակ կարելի է նախաձեռնել և ներդնել համատարած վեթինգի համակարգ ։»։ 

Վարչապետի և արդարադատության նախարարի զգուշացումը հասկանալի է, թե ում է ուղղված։ Մի կողմից այս ուղերձի հասցեատերերը այն դատավորներն են, ովքեր կհամարձակվեն կայացնել իշխանությանը չբավարարող որոշումներ, մյուս կողմից՝ հասարակության այն շերտերն են, ում դատարանների մուտքերի շրջափակման ժամանակ վարչապետը համոզում էր, որ հեղափոխությունը ավարտին մոտեցնելու համար անհրաժեշտ է վեթինգի կիրառում։ 

Առանցքային հարցը, որ անհանգստացնում է վարչապետին, ոնց ենք անելու, որ վատ դատավորները գնան։ Ովքե՞ր են, ըստ վարչապետի լավ և վատ դատավորները։ Ի՞նչ չափանիշներով են որոշվում։ Լա՞վն են, արդյո՞ք, դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ով ժամանակին դատել էր Նիկոլ Փաշինյանին, և ում ձեռքերով, որպես պատիժ, իշխանությունն իրականացնում էր Մանվել Գրիգորյանի ցուցադրական խոշտանգումը, դատավոր Արմեն Դանիելյանը, ով փաստաբանների կողմից ճանաչվել է ամենացածր վարկանիշ ունեցող դատավորը, ում վարքագիծը և որոշումները դատավարության ընթացքում դուրս են դատավարական որևէ նորմից. Արտյուշա Գաբրիելյանը, ով կալանքի մասին անշեղորեն որոշումներ է կայացնում, Աննա Դանիբեկյանը, ով կարող է անտեսել ՍԴ որոշումը, կարող է համավարակի պայմաններում կալանքի փոփոխման միջնորդության քննարկումը հետաձգել շուրջ երկու ամիս։  Այսպիսի՞ «վստահություն վայելող» դատական համակարգի մասին է խոսքը։

Իսկ վատ դատավոր ասելով, ո՞ւմ նկատի ունեն. Ալեքսանդր Ազարյանի՞ն, Դավիթ Գրիգորյանի՞ն, այն դատավորներին, ովքեր ի հեճուկս իշխանության անմիջական ճնշմանը և սոցցանցային տեռորի, կայացնում են օրենքից բխող որոշումներ։ 

Դատական համակարգի վերաբերյալ քննարկման օրը պատահական չէր ընտրված, այն նախորդում է Աննա Դանիբեկյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասին որոշման հրապարակմանը։ Այս անգամ ամբիոնից, լայվով բարձրաձայն անվանարկումներ, սպառնալիքներ չհնչեցին, բայց շատ նրբորեն ակնարկ արվեց, որ նույնիսկ համատարած վեթինգի բացակայության պայմաններում, միևնույն է չհնազանդվող դատավորների նկատմամբ ճնշման գործուն մեխանիզմների պակաս չի լինելու։

Այս մոտեցմամբ մենք բաց ենք թողնելու հիվանդ համակարգի առողջացման հնարավորությունը, չենք հրաժարվելու կախյալ դատարան ունենալու ձգտումից, ստեղծելու ենք անկախ արդարադատության համակարգի իմիտացիա և տապալելու ենք մի ամբողջ համակարգ։

«Այլընտրանքային նախագծեր խումբ» Էլինար Վարդանյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին