Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ թեև փաստվում է, որ իրենք են սկսել հարձակումը, սակայն մի շատ մեծ մանիպուլյացիա կա։ Ոստիկաններին մեղադրելով ռազմամթերք տեղափոխելու մեջ, փաստորեն Ադրբեջանը փորձում է ոչ միայն արդարացնել իր մարդասպան քաղաքականությունը, այլև փորձում է լեգիտիմացնել Արցախի շրջափակումը։
Սա հստակ գործողություններ պահանջող խնդիր է, որը հնարավոր չէ սովորական միջոցներով լուծել։
ԵՄ-ին` հանձինս Շառլ Միշելի, Ֆրանսիային` հանձինս Մակրոնի, ԱՄՆ-ին` ի դեմս Բայդենի, Գերմանիային` ի դեմս Շոլցի, ԵՄ դիտորդական առաքելությանն ու Հաագայի միջազգային դատարանին ջերմագին ողջույններս...
Քարտեզը Նաիրի Հոխիկյան -ի էջից։