f

Անկախ

«Փաստ». Չալաբյանի գործով վկայի անհանգստությունները գնալով ավելի են խորանում


«Փաստ» օրաթերթը գրում է. «Անդրադառնալով հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատավարության ընթացքին՝ ոչ մեկ անգամ տեղեկացրել ենք, որ գործով անցնող առանցքային վկան՝ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը, խուսափում է դատարան ներկայանալ: Նշել էինք նաև, որ նա լուրջ անհանգստություններ ունի, որ իր կարգավիճակը կարող է փոխվել՝ վկայից մեղադրյալի: Եվ ահա, նախօրեին էլ Թոռնիկ Ալիյանը ներկայացել էր դատարան, բայց քիչ ավելի ուշ առանց թույլտվության, ինքնակամ հեռացել էր՝ ընդամենը դատարանի աշխատակազմին պատճառաբանելով, թե ինչ-որ հանդիպում ունի:Բնականաբար, նրա հարցաքննությունը հերթական անգամ հետաձգվեց:

Ինչպես երևում է, Ալիյանի անհանգստությունները գնալով ավելի են խորանում: Ճիշտ է, ի սկբանե էլ պարզ էր, որ Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի արել, ընդհակառակը՝ Թոռնիկ Ալիյանն ինքն է անընդհատ «փողի թեմա» առաջ քաշել, այդուամենայնիվ, դատավարության ընթացքում Չալաբյանի պաշտպանական թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում այդ ամենն առավել ակներև է դառնում: Ըստ այդմ, նույն Չալաբյանի խոսքերով, Թոռնիկ Ալիյանը հավանաբար հասկանում է, որ ինքը «իշխանության կեղտոտ խաղի զոհն է դարձել և իր հարցաքննությամբ դատարանում ինքն ուղղակի խայտառակ կլինի, ուստիև խուսափում է հրապարակային հարցաքննությունից»:

Ինչ վերաբերում է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որը վերջին նիստում մերժեց Չալաբյանի փաստաբանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, ապա նրա անվան հետ, որպես կանոն, իրավաբանական հանրույթն օգտագործում է «տխրահռչակ» տերմինը՝ նկատի ունենալով, որ նրա կայացրած՝ հատկապես քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով դատական ակտերը, որպես կանոն, բեկանվում են վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններում, էլ չենք խոսում ՄԻԵԴ վճիռների մասին: Ըստ այդմ, նրա կայացրած ցանկացած որոշման հանդեպ հասարակության վերաբերմունքն ակներև է՝ առնվազն անվստահելի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ավետիք Չալաբյան քրեական գործ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին