f

Անկախ

«Հրապարակ». Հանդիպումն ավարտվել է զրոյական արդյունքով


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մարտի 1-ին կայացավ Ստեփանակերտ-Բաքու առաջին հանդիպումը։ Ալիեւը Մյունխենում խոստացել էր բանակցող նշանակել եւ նշանակել է Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովին։ Ներկա է եղել նաեւ «Բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող մոնիտորինգային խմբի» ղեկավար Մասիմ Մամեդովը։ Հայկական կողմից մասնակցել են Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանը, ԱԽ նախկին աշխատակից Սերգեյ Մարտիրոսյանը եւ Կաշենի հանքի տերը։ Ներկա է եղել նաեւ խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովը։

Թեեւ «Արցախպրեսը» հաղորդել է, որ «Օրակարգային բոլոր հարցերի քննարկման արդյունքներով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք ադրբեջանական կողմը պարտավորվել է զեկուցել վերադասին եւ առաջիկա օրերի ընթացքում, խաղաղապահ զորախմբի միջոցով, արդյունքների մասին տեղեկացնել արցախյան կողմին», սակայն հանդիպումն արդյունավետ չի եղել։

Ադրբեջանցիները փորձել են խոսակցությունը տանել «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչության՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցերի» ուղղությամբ, հետագայում նման տեղեկատվություն են հրապարակել, սակայն իրականում հայկական կողմը հրաժարվել է քննարկել «քաղաքական հարցեր»՝ նշելով, որ այդ հարցերի քննարկման համար կան հատուկ ձեւաչափեր, մեկը Մինսկի խումբն է, մյուսը՝ եռակողմ հանդիպումների ֆորմատը, իսկ իրենք լիազորված են միայն միջանցքի բացման, գազի ու հոսանքի մատակարարման վերականգնման եւ առավելագույնը՝ Կաշենի եւ Դրմբոնի հանքերում ադրբեջանական մեկանգամյա շրջայցի կազմակերպման հարցերը քննարկելու։ Ըստ էության, հանդիպումն ավարտվել է զրոյական արդյունքով, եւ ապագա հանդիպումների մասին էլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

բանակցություններ Արցախ Ադրբեջան Ռուս խաղաղապահներ Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին