f

Անկախ

Գյումրիում և Արթիկում քաղաքացիները հարվածել են պարեկներին, հայհոյել նրանց , պատճառել մարմնական վնասվածքներ


ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 25-ին և 27-ին ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ից Անկախին հայտնում են, որ 2023 թվականի փետրվարի 25-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ամասիայի բաժնից ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցը ծառայություն իրականացնելու ընթացքում Ամասիա բնակավայրի կենտրոնական հրապարակում նկատել է «Վազ 2103» մակնիշի ավտոմեքենա, որն անկանոն պտույտներ կատարելով կանգ է առել հրապարակի միջնամասում։

Ստուգմամբ պարզվել է, որ հիշյալ մեքենայի 34-ամյա վարորդը, տրանսպորտային միջոց վարելու իրավունք չի ունեցել և գտնվել է ոչ սթափ վիճակում։  Վերջինս իջնելով ավտոմեքենայից, քաշքշելով վնասել է ոստիկանության աշխատակցի համազգեստը և մեկ անգամ հարվածել  նրան:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձեռք բերված փաստերի հիման վրա 34-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 344-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և գրավը՝ 1.000.000 դրամի չափով։

Մեկ այլ դեպքում՝ 2023թ. փետրվարի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 01:05-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Բաղրամյան-Աբովյան փողոցների խաչմերուկից վիճաբանելու, սեռական բնույթի հայհոյանքներ կատարելու և պարեկային ծառայողների օրինական պահանջները չկատարելու կասկածանքով բաժին է տեղափոխվել նույն մարզի 4 բնակիչ՝ ծնված 1999, 1998, 2000 և 1994 թվականներին:

Այդ ընթացքում 1994թ. ծնված տղամարդը սպառնալիքներ է հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին, դիմադրություն ցուցաբերել, հարվածել և մարմնական վնասվածքներ պատճառել նրանցից երկուսին:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձեռք բերված փաստերի հիման վրա 1994թ.  ծնված տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման համար:

Այս մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Վերոհիշյալ երկու դեպքերով ոստիկանության աշխատակիցները ճանաչվել են տուժող:

Նախաձեռնված քրեական վարույթներով կատարվել են դեպքի վայրի զննություններ, առգրավվել են հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք վկաներ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին տրվել են հանձնարարություններ:

Նախաձեռնված քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Ոստիկանություն պարեկներ Շիրակի մարզ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին