f

Անկախ

Ալիևը Ֆրանսիային մեղադրել է «ցեղասպանություններ և արյունալի հանցագործություններ իրագործելու մեջ»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ցանկացած առիթ օգտագործել՝ հակաֆրանսիական տրամադրություններ և հայտարարություններ տարածելու համար։

Մասնավորապես, Բաքվում ընթացքող COVID-19-ի դեմ պայքարի հարցով Չմիավորման շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովի ժամանակ Ալիևը Ֆրանսիային կոչ է արել «ներողություն խնդրել գաղութային անցյալի և արյունալի հանցագործությունների համար»։

«Չմիավորման շարժումը միշտ վճռականորեն աջակցել է Կոմորյան կղզիների միության անվիճելի ինքնիշխանությանը Մայոտ կղզու նկատմամբ, որը դեռևս գտնվում է ֆրանսիական գաղութատիրության ներքո: Ինչպես արտացոլված է հիմնադիր փաստաթղթերում՝ մենք կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը հարգել Նոր Կալեդոնիայի ժողովրդի և այլ ժողովուրդների իրավունքները ֆրանսիական անդրծովյան համայնքներում և տարածքներում»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ Եվրոպայից դուրս Ֆրանսիայի կողմից կառավարվող տարածքները «ֆրանսիական գաղութային կայսրության նողկալի մնացորդներն են»։ «Մենք նաև կոչ ենք անում Ֆրանսիային ներողություն խնդրել և ընդունել պատասխանատվությունը իր գաղութային անցյալի, արյունալի հանցագործությունների և ցեղասպանության համար Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլուր կազմակերպության  անդամ երկրների դեմ»,- ասել է Ալիևը։

Ի դեպ, գագաթնաժողովին ուշագրավ դեպք է տեղի ունեցել։ Մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Չաբա Կյորյոշին որպես Ադրբեջանի նախագահ է ներկայացրել հանգուցյալ Հեյդար Ալիևին՝ Իլհամ Ալիևի հորը։ Ողջույնի իր խոսքում Կյորյոշին ասել է․ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել  նախագահ Հեյդար Ալիևին հրավերի և Ադրբեջանի հյուրընկալության համար»։ 
 

Ադրբեջան Աշխարհում Ֆրանսիա ցեղասպանություն

ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Ավելին
Ավելին