f

Անկախ

«Բանալի են տվել, 5 երեխու հետ գնացի՝ խազեինը տան մեջ նստած էր». ՊՆ նախկին շենքի բնակիչ


Մենք ենք հոգում մեր հարցերը, վրանում ապրող մարդիկ ամեն ինչի կարիք էլ կարող են ունենալ, լվացվելու, լողանալու, զուգարանի: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեցին ՊՆ նախկին շենքից վտարված եւ շենքի մոտ վրանում բնակվող քաղաքացիները:

«Կառավարությունում հանդիպումից այնպես հասկացանք, որ ժամանակավոր լուծումը կարող է 1-2 տարի հետո լինի: Մենք հարց ենք տալիս՝ ինչքա՞ն պետք է մնանք վրանների մեջ, իրենք պատասխան չունեն: Իրենք հստակ ասում են, որ անհնար է, որ ՊՆ նախկին շենք վերադառնաք, դա ՊԵԿ-ին է հանձնվել: Իսկ մենք էլ հետքայլի տարբերակ չունենք: Մենք ասացինք, որ օր օրի ավելի է բարդանալու հարցը, որովհետեւ մեր քանական ավելանում է»,-ասաց քաղաքացիներից մեկը:

Հարցին, թե արդյոք ժամանակավոր լուծման տարբերակներ առաջարկվել են, նա պատասխանեց. «13 բանալի են տվել, որից 6 շունը 17 քմ-ի մեջ ապրում է, ոչ լույս կա, ոչ կանալիզացիա կա, ոչ տուալետ: Ավելի նախընտրելի է վրանի մեջ ապրենք, քան իրենց առաջարկած  սենյակում»:

Մի քաղաքացի էլ հավելեց. «Այդ 13 բանալիներից մեկն ինձ են տվել, գնացել եմ, որ դուռը բացեմ, մտնեմ, տան խազեինը  տան մեջ նստած է եղել: Ինձ ասում է՝ ո՞նց է էդ բանլին հայտնվել ձեր մոտ: Ես ասացի, որ բանալին տվել է սոցապ նախարարությունը, եկել եմ, որ 5 շնչով էստեղ բնակվեմ: Դա Չարբախում է, նախկին հանրակացարան է եղել, հիմա սեփականաշնորհած է, մեջը սեփականատերեր կան: Հիմա ես իմ եղբոր տանն եմ ապրում՝ ընտանիքով հանդերձ»:

Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող  մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից Անկախին հայտնել են, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն 12  ընտանիքի է կացարանով ապահովել։

ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։

ՊՆ նախկին շենք բնակիչներ Տեսանյութ Հայաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին