f

Անկախ

Կառավարությունից ավելի շատ քաղաքական ճաշակ էին ճշտում, ոչ թե խնդիր լուծում. ՊՆ նախկին շենքի բնակիչ


ՊՆ նախկին շենքի բնակիչներն այսօր՝ մարտի 2-ին, այցելել են կառավարություն, որտեղ նրանց ընդունել եւ լսել են: Հանդիպումից հետո բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Փոխանցեցինք մեր դիրքորոշումը, մեր պահանջները, երեւի թե մինչ այդ տեղ չէր հասել: Ոչ մի օղակ ուշադրություն չի դարձրել, որ ՊՆ նախկին շենքի դիմաց վրաններում երեխաներ կան, տարեցներ կան, այնտեղ նստացույց է: Մեզ ասում են՝ ձեր հարցը լուծվելու է: Մենք ակնկալում էինք, որ մեզ թողնեն վերադառնանք մեր բնարականներ, մինչեւ այդ հարցի վերջնական լուծումը, ժամանակավոր լուծում մենք չենք ընդունելու: Կարող էինք գալ համաձայնության, որ ոչ մի շինարարություն չենք անի, կթողնենք այնպես, ինչպես կա, ոստիկանությունն էլ կարող էր գալ ստուգել:

Միանշանակ մեր խնդիրը լուծվելու է, սոցապնախարարությունը ոչինչ չի արել: Երկրորդ օրը սոցապի աշխատողը բերել է 13 բանալի: Թե ինչ չափանիշով են բերել 13 բանալի, երբ դու գիտես, որ 117 բնակարան կա:

Սոցապնխարարությունից մոտեցել են, իրենց պահել են ՊԵԿ-ի փաստաբանի նման: Ասում եմ՝ քեզ ավելի շատ պետք է հետաքրքրի 5-6 ամսական երեխան կաթ կերել է, թե ոչ, քան ասես՝ դուք այստեղ չպետք է մտնեք: ՄԻՊ-ի գրասենյակը հասկացանք, որ գոյություն չունի: 4-րդ օրը նոր կարողացել ենք վրան դնել: Մենք շարունակելու ենք նստացույցը, մեր հարցի լուծումը ժամանակավոր չի լինելու: Մեր խնդիրը պետք է ստանա հիմնական լուծում»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ պատասխան տվեցին կառավարությունից, ՊՆ նախկին շենքի բնակիչը պատասխանեց. «Ինձ մոտ տպավորություն էր, որ քաղաքական ճաշակ ճշտելու վիճակ էր: Գործին չվերաբերող բաներ էին ասում, կարծես ինչ-որ բան էին շոշափում: Սա սոցիալական խնդիր է»:

Նա հավելեց, որ այս պահին ՊՆ նախկին շենքի մոտ 2 վրան է դրվել, մոտ 40 մարդ գիշերում է այնտեղ:

Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող  մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից Անկախին հայտնել են, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն 12  ընտանիքի է կացարանով ապահովել։

ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։

Տեսանյութ ՊՆ նախկին շենք ՀՀ Կառավարություն Հայաստան

Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Ավելին
Ավելին