f

Անկախ

«Կրակոցից չեմ վախենում, շարունակելու եմ աշխատել այգում». հակառակորդը 2 օր կրակել է Բերդաշենի այգիների ուղղությամբ


Սլավիկ Վարդանյանը երեկ՝ մարտի 1–ին, նռան այգում տրակտորով աշխատելիս է եղել, երբ ադրբեջանական դիրքերից կրակել են այգու ուղղությամբ։ Առաջին կրակոցի ժամանակ Սլավիկն ուշադրություն չի դարձրել, րոպեներ անց, սակայն, երբ հակառակորդը շարունակել է կրակել, նա ռուս խաղաղապահներին է տեղեկացրել, որից հետո գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ 

«Երեկ այգում մենակ ես չէի աշխատում, էլի աշխատողներ կային, մի էքսկավատոր էլ էր աշխատում, էդ դեպքից հետո տեխնիկան դադարեց աշխատել, բայց մարդիկ շարունակեցին իրենց գործն անել։ Ռուսները գնացել էին պերեգովորի, հետո մեզ ասացին, որ  էսօր տեխնիկան չաշխատեցնենք։ Ես վաղն էլ եմ գնալու աշխատեմ, ի՞նչ է՝ պետք է վախենամ ու չաշխատեմ։ Բա ո՞ր ես չաշխատեմ, իմ երեխեքին ո՞վ է պահելու։ Ես ոչ մի բանի կարիք չունեմ, ոչ մեկից օգնություն չեմ խնդրում, ինքս կաշխատեմ ու կվաստակեմ իմ եկամուտը։ Մենք կրակելուց չենք վախենում, վաղն էլ գնալու եմ ու գործս շարունակեմ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սլավիկ Վարդանյանը։

Բերդաշենի ղեկավար Գեորգի Պողոսյանի խոսքով՝ 44–օրյա պատերազմից հետո առաջին դեպքն է, երբ հակառակորդը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ կրակել է գյուղի վարչական տարածքի ուղղությամբ։

Ադրբեջանական դիրքերից Բերդաշենի ուղղությամբ կրակել են նաեւ փետրվարի 28–ին։ Այդ օրն էլ մեկ այլ տղամարդ էր «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում տրակտորով խաղողի այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարում, երբ հակառակորդը հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից սկսել էր կրակել եւ նա ստիպված դադարեցրել էր գյուղատնտեսական աշխատանքները:

Ադրբեջանը պատերազմին հաջորդող երկու տարում գյուղատնտեսական ակտիվ աշխատանքների շրջանում կրակում էր այգիներում, դաշտերում աշխատող տեխնիկայի ուղղությամբ։ Օրինակ՝ 2022 թվականի մարտի 19–ին, ադրբեջանական կրակոցների հետեւանքով վնասվել էր Նախիջեւանիկ գյուղում աշխատանքներ կատարող տրակտորը։ Նրանք նաեւ նամազ էին հնչեցնում։ Օրինակ, Խրամորթի ուղղությամբ նախ կրակում, հետո էլ նամազ էին միացնում, որ դաշտերում  ու այգիներում աշխատող մարդիկ դադարեցնեն իրենց աշխատանքները։ 

Բերդաշեն համայնքի տարածքում այսօր կրակոցներ չեն արձակվել։ Համայնքի ղեկավար Գեորգի Պողոսյանն ասաց, որ հակառակորդի դիրքերը շատ մոտ են գյուղին, տեղ կա հեռավարությունը 50 մետր է։ Պողոսյանը պատմեց, որ առաջին օրը, երբ հակառակորդը կրակել է խաղողի այգու ուղղությամբ, այդ ժամանակ ռուս խաղաղապահներից ներկայացուցիչ չի եղել տարածքում։ Այդ միջադեպից հետո գյուղացիներն արդեն ռուս խաղաղապահների ներկայությամբ են շարունակել աշխատել, բայց անգամ նրանց ներկայությունը հակառակորդին չի զսպել։

«Ռուսներին ասել են, որ տեխնիկան հանեն ու չաշխատեն։ Սեզոնային աշխատանքի ակտիվ շրջանն է, պարզ է՝ նպատակը վախեցնելն է, որ չաշխատեն,  բայց կարող եմ ասել՝ այնպես չի, որ աշխատանքներն ամբողջությամբ դադարեցված են, մարդիկ շարունակում են աշխատել։ Ինչքան էլ փորձեն խանգարել, մեկ է՝ աշխատելու են մարդիկ»,– ասաց Գեորգի Պողոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդը փետրվարի 28–ին եւ մարտի 1–ին, Բերդաշեն համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ կրակահերթեր է արձակելու տրակտորների ուղղությամբ, ինչի հետեւանքով դադարեցվել են աշխատանքները։

Հայաստան Բերդաշեն համայնք

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին