Մետրոյում բավականին մեծ ծավալի ներդրումներ ենք անում. Բացի Աջափնյակի կայարնից, քննարկել ենք նաեւ Փեթակի տարածքում գտնվող հատվածում եւս մեկ կայարան ստեղծելու հարցը: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին կառավարության նիստում հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Քաղաքապետարանն առաջարկելու է շարունակական մետրոյի ծրագիր, որ մենք ամեն տարի ունենանք նոր կայարանների բացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ: Սա իրականում ամենարադյունավետ ներդրումներից մեկն է երթակառուցվածքների մեջ»,-ասաց նա:
Ավինյանը նաեւ նկատեց, որ Երեւանի տրանսպորտային սխեման համապատասխանեցվում է այդ խարիսխին. «Մեր տրանսպորտային միասնական համակարգը հաշվի է առնելու մետրոյի կայարանները: Միայն Աջափնյակի կայարանի շահագործմամբ մետրոյում մեր կանխատեսմամբ ուղեւորափորադրումների քանակը 22 տոկոսով աճելու է: Այսինքն մետրոն էական բեռ է վերցնում իր վրա եւ էականորեն թեթեւացնում է փողոցների ծանրաբեռնվածությունը:
Եվ տոմսային համակարգն է մեկ ընդհանուր լինելու, եւ այս ամբողջ ուղեւորափոխադրումների համակարգը: Այսինքն մենք ավտոբուսների գծերը համադրում ենք մետրոյի գծերի հետ»,- ընդգծեց Ավինյանը: