f

Անկախ

Բացահայտվել են թմրամիջոցների խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի շրջանառության նոր դեպքեր. կալանավորվել է 2 անձ


ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով շարունակվում են բացահայտվել մեծ չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր դեպքեր:

ՔԿ-ից Անկախին հայտնում են, որ մասնավորապես, ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2023թ. փետրվարի 23-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցում ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը դրսևորել է տարօրինակ և ոչ ադեկվատ վարքագիծ։ Վարորդը, մեքենայում գտնվող մյուս երեք ուղևորները թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության բաժին:

Պարզվել է նշված անձանց ինքնությունը: Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է նրբաթիթեղով, ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված, ընդհանուր 12,5 գրամ ընդհանուր քաշով սպիտակ բյուրեղանման զանգվածի պարունակությամբ 16 փաթեթ, նարնջագույն և դեղին շուրջ 100 դեղահաբ:

Հայտնաբերված փաթեթներից 1-ում առկա՝ փորձաքննության ենթարկված զանգվածը, ինչպես նաև նախնական զննության և որակական հետազոտության ենթարկված 3 փաթեթիկներում առկա զանգվածները եղել են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Հայտնաբերված զանգվածի, հաբերի մնացած մասով նշանակված փորձաքննության արդյունքները դեռևս չեն ստացվել։

Նշված անձանցից 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեկ այլ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 41-ամյա տղամարդը ձեռք է բերել և իր մոտ պահել առանձնապես խոշոր չափերով՝ 5,57 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է 2023թ. փետրվարի 24-ին վերջինիս անձնական խուզարկությամբ՝ բաճկոնի գրպանից:

41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով: Դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, հնարավոր իրացման մեխանիզմները պարզելու, ինչպես նաև վերոնշյալ մյուս անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

թմրամիջոցների ապօրինի շրջանառություն Հայաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին