f

Անկախ

Սերգեյ Լավրովի Բաքու այցի արդյունքները՝ սեղմ թեզերով. Սերգեյ Մարկեդոնով


1. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն այցելեց Ադրբեջան: Յուրքանչյուր այցի դեպքում չափազանց կարևոր է դրա առիթի բացատրությունը: Ի՞նչը ռուսական նախարարին Բաքու բերեց 2023 թվականի փետրվարին: Այցը նվիրված է երկկողմ Ռազմավարական համագործակցության հռչակագրի ստորագրման տարեդարձին: Հիշեցնեմ, որ այդ փաստաթուղթը ստորագրվեց Մոսկվայում փաստացի զուգահեռ Ռուսաստանի կողմից Դոնբասի «ժողովրդական հանրապետությունների» անկախության ճանաչմանը: Մինչև 2022 թվականը ՌԴ-ն Ադրբեջանին անվանում էր ռազմավարական գործընկեր: Մի տարի առաջ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հայտարարեցին երկկողմ հարաբերությունների զարգացման «նոր փուլ»: Ադրբեջանը, չլինելով ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ, դաշնակցի կարգավիճակ ստացավ: Արտաքին քաղաքականության մեջ խորհրդանիշները քիչ դեր չեն խաղում:

2. Բացի առիթներից, պակաս կարևոր չէ նաև համատեքստը: Մենք տեսնում ենք, որ հայ-ադրբեջանական կարգավորումը, նախկինում լինելով Ռուսաստանի և Արևմուտքի կոոպերացիայի բացառիկ հարթակ, վերածվել է դաժան մրցակցության ճակատի: Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի հարթակներում դրա լավագույն ապացույցն են: Ավելացնենք նաև Երևանի՝ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքակնություն վարելու փորձերը: Հենց միայն ԵՄ դիտորդների առաքելություն բերելը Հայաստանի տարածք երկու տարով: Այդ ամենը անհանգստացնում է Մոսկվային: Ներկայիս պայմաններում ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հայտնվել են այնպիսի ընդհանուր կետեր, ինչպիսիք են, օրինակ, Կովկասի «եվրոպականացման» անախորժությունը և ԵԱՀԿ Մինսկի խումբ մինուս մեկ ձևաչափը: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի այցը Բաքու ազդանշան է բոլոր «շահագրգիռ կողմերին» առ այն, որ Մոսկվան նախկինի պես Կովկասը համարում է կարևոր տարածաշրջան իր շահերի տեսանկյունից: Եվ իր քաղաքականությունը կարող է խմբագրվել՝ հաշվի առնելով նոր պայմանները:

3. Ռուսաստանի և Ադրբեջանի կոոպերացիայի ամրապնդումը նշանակում է արդյոք ինչ-որ նոր «աշխարհաքաղաքական շրջադարձ», լիակատար «ուղենիշների փոփոխություն» Կրեմլի մոտեցումներում: Բնավ վստահ չեմ: Ադրբեջանն անցած տարում ավելի մոտ չդարձավ ՌԴ-ին այն առումով, ինչը վերաբերում է նրա հարաբերություններին Ուկրաինայի հետ (տարածքային ամբողջականության հարցն այստեղ առանձնահատուկ կարևորություն ունի):  Ոչ շատ վաղուց էին Զելենսկու շուրթերից հնչում հաճոյախոսություններ իր ադրբեջանական գործընկեր Իլհամ Ալիևի հասցեին: Բաքուն չի հրաժարվում Արևմուտքի հետ համագործակցելուց էներգետիկ ոլորտում: Միաժամանակ ԵՄ-ն և ԱՄՆ-ն Ադրբեջանին համարում են կարևոր այլընտրանք ռուսական «էներգաիմպերիալիզմին»: Անշուշտ, Բաքվի առաջիկա ծրագրերում նախատեսված չէ միանալ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին: Ղարաբաղյան ուղղությամբ էլ ադրբեջանական կողմը նախընտրում է «արագացման» մարտավարությունը:

4. Սակայն այսօր Կրեմլի համար, այսպես թե այնպես, կարևոր է արգելակել Կովկասի «միջազգայնացումը՝ պահպանելով Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության կարգավորման մոդերատորի առանձնահատուկ դերը»: Հակասությունները երկու անդրկովկասյան դաշնակիցների հետ հարաբերություններում, միևնույն է, մնում են:

Սերգեյ Մարկեդոնով

 Աղբյուրը

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Ռուսաստան

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին