f

Անկախ

Թափուկ վառելափայտի հատկացումը կասեցվել է


Կառավարության որոշմամբ ամեն տարի Տավուշի մարզի անտառամերձ բնակավայրերում ապրող ընտանիքներին անվճար մինչև 8 խորանարդ մետր ծավալով թափուկ վառելափայտ է տրվում, որը այդ ընտանիքները հայթայթում են ինքնապատրաստմամբ՝ անտառում քամուց , կայծակի հարվածից ընկած ծառերից, նախկինում հատված ծառերի մնացորդներից, փտած ծառերից և այլն։

Այդ թափուկ վառելափայտի պատրաստումը հաճախ կարիքավոր ընտանիքների համար մեծ դժվարություններ է առաջացնում, քանի որ թափուկ վառելափայտը անտառնտնտեսությունները տրամադրում են բնակավայրերից հեռու, դժվարամատչելի վայրերում, խոր ձորերում, որտեղից թափուկի հանումը, տեղափոխումը մեծ հոգս ու վառելիքի հավելյալ ծախս է։

Չնայած այդ դժվարություններին, հազարավոր ընտանիքներ օգտվում են թափուկ վառելափայտի տրամադրման ծրագրից։ Տավուշի մարզի անտառամերձ գյուղերի բազմաթիվ բնակիչներ դժգոհություն են հայտնել, որ այս տարի իրենց չի տրամադրվելու թափուկ վառելափայտ։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ թափուկ վառելափայտի տրամադրումը դադարեցվել է, որովհետև գարնանային ստուգումների արդյունքում Տավուշի մարզի անտառային տնտեսությունների ենթակայության տակ գտնվող անտառներում հայտնաբերվել են մեծ թվով ապօրինի անտառահատումներ։ Այդ խնդրի կապակցությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է դիմել ԱԺ« Հայաստան» խմբակցության պատգամավոր, Իջևան քաղաքի բնակիչ Գառնիկ Դանիելյանը,ում հարցմանն ի պատասխան, այդ նախարարությունից հայտնել են, որ մշակվում է թափուկ վառելափայտի տրամադրման հստակ կանոնակարգ, այդ մասին թափուկ վառելափայտի տրամադրման համար դիմած քաղաքացիները կտեղեկացվեն 15 օրվա ընթացքում։

Շրջակա միջավայրի նախարարության այդ պատճառաբանումը անտրամաբանական է, քանի ապօրինի անտառահատումների հանդեպ վերահսկողությունը և դրանք կանխարգելելը հենց այդ նախարարության կարևոր գործառնույթն է, նախարարության թերացման պատճառով բազմաթիվ ընտանիքներ ձմռան վերջին մնացել են առանց թափուկ վառելափայտի։

Նոյեմբերյանի անտառտնտեսությունում խախտումներ չեն հայտնաբերվել, մարտի սկզբից Նոյեմբերյան համայնքի անտառամերձ բնակավայրերի բնակիչները կարող են սահմանված կարգով թափուկ վառելափայտ ձեռք բերել Նոյեմբերյանի անտառտնտեսության անտառներից ։

Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում Թափուկ վառելափայտ Շրջակա միջավայրի նախարարություն Հայաստան խմբագրի ընտրանի

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին