f

Անկախ

ՊՆ նախկին շենքից 2 մանկահասակ երեխա է հոսպիտալացվել. ընդդիմադիր պատգամավոր


Այսօր ուզում եմ անդրադառնալ արդեն 10 օրից ավել բաց երկնքի տակ լուսացնող մարդկանց խնդրին, խոսքը ՊՆ-ի նախկին շենքի բնակիչների մասին է: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ 2018 թվականից շենքը մատնված է եղել անտերության և մարդիկ գնացել ու բնակվել են այնտեղ:

Ըստ Դանիելյանի՝ բնակիչների թվում կան 5 և ավել երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներ, կերակրող մայրեր, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ծերեր:

«Շատերն այստեղ են հայտնվել հայրենազրկումից՝ Հադրութի և Քարվաճառի հանձնումից հետո, կան նաև զոհված զինծառայողների և այս պահին մարտական հերթապահություն իրականացնող անձանց ընտանիքներ»,-տեղեկացրեց պատգամավորը:

Հայտնելով, որ նաև իր համառ ջանքերի շնորհիվ է թույլատրվել շենքին կից վրաններ տեղադրել՝ Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ նախորդ օրը տեղեկացել է, որ հիմա էլ ոստիկանությունը բնակարաններից դուրս է նետում նրանց գույքը, չսպասելով, որ կազմակերպվի դրանց պատշաճ տեղափոխում, ինչն անմարդկային է ու անթուլատրելի:

Պատգամավորը հայտնեց, որ դրսում հայտնված քաղաքացիների վիճակը վատթարանում է և նրանց կյանքին ու առողջությանը կարող է վտանգ առաջանալ. «Արդեն ունեմ տեղեկություն այն մասին, որ մանկահասակ երկու երեխա հոսպիտալացվել են: Ո՞վ է պատասխան տալու այս երեխաների առողջական խնդիրների համար»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Անթուլատրելի համարելով քաղաքացիների նկատմամբ նման անտարբեր, սառնասիրտ վերաբերմունքը՝ Գառնիկ Դանիելյանը հարց հնչեցրեց, թե մարդկանց այս ցրտին առանց տանիքի թողնելուն արդյոք այլընտրանք չկա. «Ուրիշներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու շտապող իշխանությունը չունի յուրայիններին ապրումակցելու, աջակցելու մի գրամ ցանկություն: Թեև, Արցախի մեր 120 հազար հայրենակիցներին անտարբերության մատնած իշխանությունների դեպքում այսպիսի քայլերը բոլորովին անսպասելի չեն»,- հայտարարեց պատգամավորը:

Նա ասաց, որ այն պայմանները, որոնք առաջարկվել են մարդկանց՝ շենքը լքելու դիմաց, նրանց խնդիրները չեն լուծում և հարց հնչեցրեց, թե շենքից վտարելուց առաջ ընտանիքների սոցիալական կարիքների գնահատում արվել է, թե ոչ. «Իշխանություններն այս երեխաների և դրսում գիշերող մարդկանց առողջության վատթարացման բոլոր պատասխանատուներն են»,-խոքն ավարտեց ընդդիմադիր պատգամավորը:

Տեսանյութ ՊՆ նախկին շենք Գառնիկ Դանիելյան Հայաստան

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին